News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գիտնականները Ավստրալիայի ափերի մոտ գտել են մի ամբողջ ստորջրյա քաղաք, որը բնակեցված է ութնոտնուկներով ու այն անվանել են Օկտլանտիդա։ Այդ հայտնագործությունը ցույց է տալիս, որ Octopus տեսակի ութոտնուկները ամենեւին էլ մենության սիրահար  չեն, ինչպես մինչ այդ էր համարվում, գրում է Marine and Freshwater Behaviour and Physiology ամսագիրը։

«Քաղաքի» մեծությունը 18х4 մ է, այն գտնվում է Ջերվիս նեղուցում 10-15 մ խորության վրա՝ Արեւելյան Ավստրալիայի ափերի մոտ։ Ավազից պատրաստված 23 որջերում ապրում է մոտ 15 ութոտնուկ։ Նրանք հանդիպում են միմյանց հետ, ապրում միասին, շփվում, հետեւում այն ութոտնուկներին, որոնք իրենց դուր չեն գալիս, միմյանց վտարում որջերից ու առհասարակ ամենեւին նման չեն մռայլ ու մեկուսացած կենսակերպ վարողների։

Եւս մեկ նման քաղաք՝ Օկտոպոլիսը, հայտնաբերվել էր 2009-ին Օկտլանտիդայից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։
Սովորաբար ութնոտուկները հավաքվում են միայն բազմացման համար, իսկ հետո նորից մեկուսացած կենսակերպ են վարում, դրա համար էլ նման հայտնագործությունները զարմացրել են գիտնականներին։ Երկու «քաղաքներում» էլ բավականաչափ սնունդ կա, ինչը  դրանք գրավիչ է դարձնում նաեւ գիշատիչների համար, այդ իսկ պատճառով դրանք վտանգավոր վայրեր են բնակության համար։

Հետազոտողները չեն բացառում, որ ութոտնուկների նման բնակավայրերը միշտ էլ գոյություն են ունեցել, բայց մարդիկ միայն հիմա են ձեռք բերել բավականաչափ տեխնիկական հնարավորություններ՝ դրանք հայտնաբերելու ու ուսումնասիրելու համար։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ