News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


2017թ. Հայաստանում տնտեսական աճը նախատեսվածից ավելի քան 1 տոկոսով բարձր կլինի եւ կկազմի 4,3 տոկոս: Այս մասին հայտարարել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ ամփոփելով իր պաշտոնավարման 1 տարին: Նախարարը սա բացատրում է Կառավարության խելամիտ քաղաքականությամբ եւ արտաքին միջավայրի բարելավմամբ: Ի դեպ, հենց արտաքին միջավայրի ազդեցությունը մեղմելու համար է, ըստ Արամյանի, կառավարությունըվերջին 2 տարիներին էապես մեծացրել արտաքին պարտքը:

Այնուամենայնիվ, Արամյանը վստահեցրեց, որ արտաքին պարտքի շեմը մտահոգիչ չէ, ընդհանուր պետական պարտքն այս տարվա վերջին կկազմի ՀՆԱ-ի 58,8 տոկոսը: Անդրադառնալով տնտեսության առանձին ճյուղերի ցուցանիշներին՝ նախարարը նշել է, որ բոլոր ոլորտներում աճ է գրանցվել, բացի գյուղատնտեսությունից եւ շինարարությունից: Ընդ որում, Արամյանն ակնարկել է, որ այս ոլորտներում ոչ թե ռեալ անկում է եղել, այլ նախորդ տարիներին ցուցանիշներն ուռճացված են եղել:

Սամվել Բաբայանի գործով դատական նիստին որպես իրեղեն ապացույց այսօր դատարան է բերվել «Իգլան», որը Վրաստանից Հայաստան ապօրինի տեղափոխելու մեջ էլ մեղադրվում է Արցախի պաշտպանության նախկին նախարարը: Մեղադրողն ու պաշտպանները հերթով մոտեցել են սեղանին դրված խողովակին՝ փորձելով հասկանալ, թե որքանով է այն զենիթահրթիռային համալիր: Սամվել Բաբայանը հայտարարել է, որ դատարան բերված խողովակը զենք չի կարելի անվանել, քանի որ այն մարտկոց չունի, եւ զինամթերքի միայն մի մասն է: Մինչդեռ ըստ փորձաքննության արդյունքների՝ «Իգլան» տեխնիկապես սարքին է եւ պիտանի նպատակային օգտագործման:  Գործով իրեղեն ապացույց ճանաչված պլանշետում հայտնաբերված լուսանկարներից մեկում «Իգլա»-ի վրա դրված է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական բուկլետը:

Գերմանիայում նախօրեին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո բարդ քաղաքական իրավիճակ է ստեղծվել: Թեեւ ընտրություններում հաղթել է Անգելա Մերկելի Քրիստոնեադեմոկրատական միությունը, գործող կանցլերին չի հաջողվի իր 33 տոկոսով ինքնուրույն բացարձակ մեծամասնություն կազմել Բունդեսթագում: Մարտին Շուլցի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը 21 տոկոս ձայնով երկրորդ տեղում է, սակայն նրա հետ կրկին կոալիցիա կազմելու շանս Մերկելը չունի: Շուլցն արդեն հայտարարել է, որ դառնում է ընդդիմություն: Ի դեպ, խորհրդարան է անցել նաեւ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը, եւ փաստորեն ֆաշիզմի դեմ հաղթանակից հետո առաջին անգամ խորհրդարան են մտել ազգայնականները: Մերկելը հայտնվել է անելանելի դրության մեջ. ազգայնականների հետ կոալիցիա կազմել նա չի ցանկանում, կանցլերի հույսը մյուս երեք փոքր կուսակցություններն են, այդ թվում՝ կանաչները: Խնդիրն այն է, որ բոլոր այս կուսակցություններն ավանդաբար ընդդիմադիր են եղել եւ գաղափարական լուրջ տարաձայնություններ ունեն նաեւ միմյանց հետ: Վերլուծաբանները չեն բացառում, որ Գերմանիան կհայտնվի քաղաքական ճգնաժամում:

Արցախի Կառավարության կառուցվածքում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել: Նոր Սահմանադրության համաձայն, վարչապետի պաշտոնը վերացվել է, նրա գործառույթները կիրականացնի պետական նախարարը: Այս պաշտոնում նշանակվել է մինչեւ այս վարչապետի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյանը: Փոխվել է Արտաքին գործերի նախարարը. Կարեն Միրզոյանին փոխարինել է վերլուծաբան, երկար տարիներ ԱԳՆ-ում աշխատած Մասիս Մայիլյանը: Սա թերեւս նոր կառավարության միակ անսպասելի նախարարական նշանակումն էր:

Հրապարակվել է սեպտեմբերի 23-ին Երեւանի Դավիթ Բեկ փողոցում տեղի ունեցած 37 համարի ավտոբուսի վթարը: Կադրերում երեւում է՝ ինչպես է մեծ արագությամբ ընթացող ավտոբուսն անցնում խաչմերուկում գտնվող խոտածածկ տարածքի վրայով եւ հայտնվում դիմացի փողոցի տներից մեկի տանիքին: Բարեբախտաբար, ավտոբուսը դատարկ է եղել, վարորդը վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: Նշենք, որ 2 օրվա ընթացքում Երեւանում հանրային տրանսպորտի մասնակցությամբ 4 վթար է տեղի ունեցել, որոնց հետեւանքով 27 մարդ է տուժել:

Երկար տարիների ընդմիջումից հետո Հայաստանում անցկացված «Միսս Արմենիա 2017» գեղեցկության մրցույթը մեծ աղմուկ է բարձրացրել սոցցանցերում: Օգտատերերի կարծիքով, մրցույթը վատ է կազմակերպված եղել, մասնակիցների հետ պրոսֆեսիոնալներ չեն աշխատել, սակայն ավելի մեծ աղմուկ է բարձրացրել առաջին տեղը զբաղեցրած Լիլի Սարգսյանը: Քննադատողներն ասում են, որ Լիլին մոդելային արտաքին չունի, իսկ մասնակիցների թվում կային աղջիկներ, որոնք ավելի մոտ էին միջազգային ստանդարտներին: Արժանի էր Լիլին մրցանակի, թե ոչ, հիմա արդեն կարեւոր չէ. մրցույթից անմիջապես հետո նրա թագը պատրաստած ոսկերչական ընկերությունը հետ է վերցրել այն, քանի որ նախապես պայմանավորված կարգով շոուի կազմակերպիչներն ընկերությանը չեն գովազդել: Կազմակերպիչների խոսքով, թագը մոտ 2 մլն դրամ արժե:

Եվրոն կտրուկ էժանացել է՝ միանգամից 5,5 դրամով: Սեպտեմբերի 25-ին եվրոյի փոխարժեքը կազմել է 567, դոլարինը՝ 477 դրամ: Ֆունտը 2 դրամով էժանացել է եւ կազմել 646 դրամ, ռուբլին կայուն է՝ 8,33 դրամ:

Սեպտեմբերի 26-ին Հանրապետության հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Օդի ջերմաստիճանը 27-29-ը կնվազի 6-8 աստիճանով: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +16+18, ցերեկը՝ +29+31 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ