Molodiya Festival սոցիալական գովազդի փառատոնը հայտնել է հաղթողների անունները։ Ուկրաինայի հայերի միության «Շնորհակալություն նորից ծաղկելու հնարավորության համար. հայեր» սոցիալական հոլովակը փառատոնում երրորդ տեղն է զբաղեցրել։
AnalitikaUA.net–ը հայտնում է, որ Անդրանիկ Բերբերյանի եւ Անդրեյ Լիդագովսկու ժապավենը նկարահանվել է Ուկրաինայի հայերի միության աջակցությամբ։
Հոլովակը կցուցադրվի Ամստերդամում KLIK անիմացիոն փառատոնի ժամանակ։
ՈՒՀՄ նախագահ Հովակիմ Հարությունյանի խոսքով՝ հոլովակը նվիրված է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին։ Բազմաթիվ սցենարներից ընտրվել է մեկը, որում հայի կերպարը բացահայտվում է նռան հատիկի միջոցով։