News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թերթը զարմանքով է մեկնաբանում պատգամավորների աշխատավարձի բարձրացման մասին օրենքի նախագծի հետկանչումը: Օրինագծի հեղինակներն են դաշնակցական Արծվիկ Մինասյանը, հանրապետական խմբակցության ներկայացուցիչներ Ռաֆիկ Պետրոսյանն ու Շիրակ Թորոսյանը, Բարգավաճ Հայաստանի պատգամավորներ Արամ Սաֆարյանն ու Վարդան Բոստանջյանը եւ օրինացերկրական Հովհաննես Մարգարյանը: Թերթը վստահ է, որ սեփական աշխատավարձը բարձրացնելու մտքից նրանց հրաժարվելը կապված է ոչ թե նվազագույն աշխատավարձի 2500 դրամ բարձրացման, այլ բացասական հերոսի իրենց կերպարի հետ պայքարելու, քաղաքական տոկոսներ կորցնելու հետ:   

Դաշնակցական Արծվիկ Մինասյանը գործադիր, դատական եւ օրենսդրական իշխանությունների ներկայացուցիչների բարձր աշխատավարձը ցանկանում է կապել հակակոռուպցիոն պայքարի եւ թոշակների ու նպաստների բարձրացման հետ: Իսկ դրա դեմ հանդես եկողներին մեղադրում է կարճատեսության, կամ կոռումպացված լինելու մեջ: Նրա կարծիքով, դեմ հանդես եկողները չեն ուզում, որ պատգամավորներտ ֆինանսական անկախություն ունենան իշխանություններից:

Մինասյանը խոստովանել է, որ խորհրդարանում ընդամենը երկու տասնյակ պատգամավոր է աշխատում: Ստացվում է, որ մնացած 111 պատգամավորները զբաղվում են ամեն ինչով, բացի օրինաստեղծ աշխատանքից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով այսօր հրավիրվել է կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ հրատապ նիստ.Իվետա Տոնոյան
Այսօր ժամը 22:30-ին հրավիրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ հրատապ նիստ…
Տեղի է ունցել ՀՅԴ-ԱԺՄ հանդիպումը
Կողմերը համակարծիք են եղել, որ միասնական օրակարգի ձեւավորումն ուղղված է լինելու ապագայի քաղաքականության մշակմանը եւ այլընտրանքային օրակարգ առաջարկելուն...
Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը պառակտվում է. հիմնադիր 5 ուժ որոշել է առանձնանալ
«Հայկական վերածնունդ» կուսակցության հիմնադիր 8 կուսակցություններից 5-ը որոշում են կայացրել առանձնանալ...
Մեկ-մեկ էլ թող ծեծեն, ի՞նչ է պատահել. «Ծառուկյան» դաշինքի պատգամավորը դեմ է «Ընտանեկան բռնության կանխարգելման» օրենքին
Եթե խանգարվում է դա, դառնում ենք միասեռական, ու էդ եվրոպական արքուբարքը գալիս է էստեղ….
«Երկիր Ծիրանին» լքած ավագանու անդամները չեն բացառում համագործակցությունը նաեւ ՀՀԿ-ի հետ
Աշխատանքը դեռ առջեւում է, էժանագին շոուներին մասնակցելը մերը չէ…
Րաֆֆի Հովհաննիսյան․ՕՐՕ դաշինքի ուժերը կորոշեն՝ միասին հանդես գալ, թե առանձին
Ես շատ կցանկանայի, որ Գագիկ Ծառուկյանը չլքեր Ազատության հրապարակը մի քանի տարի առաջ, երբ կար հնարավորություն փոխել իրավիճակը, բայց դա նրա որոշումն էր․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ