News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Դոնալդ Թրամփը կնոջ՝ Մելանյայի հետ սկսել է Ասիայով իր 11-օրյա շրջագայությունը, որի շրջանակում զույգը մտադիր է պաշտոնական այցով 5 երկիր այցելել։ Նախագահական շրջայցը մեկնարկել է Վաշինգթոնում, որտեղ նախագահն ու առաջին տիկինը ուղղաթիռ բարձրանալուց առաջ դուրս էին եկել լրագրողների առաջ։

47-ամյա Մելանյա Թրամփը ցուցադրեց իր նոր վառ կերպարը. կապույտ վերարկու՝ Pucci–ից,  կոշիկներ՝ Christian Louboutin–ից։ Առաջին տիկինը չէր մոռացել նաեւ արեւային ակնոցի մասին, որը նրա ամուսնու նախագահությունից հետո նրա ոճի անբաժան մասն է դարձել։

Մինչ Դոնալդ եւ Մելանյա Թրամփերը շարունակում են իրենց ասիական շրջագայությունը, նորաձեւության աշխարհը հետեւում է ԱՄՆ առաջին տիկնոջ հագուկապին։

Տոկիոյում Մելանյան Fendi–ից գործած եւ ծաղկավոր վերարկու էր կրում։

Ճապոնիայի մայրաքաղաքում Kyobashi Tsukiji տարրական դպրոց այցելելու համար նա ընտրել էր մուգ կապույտ զգեստ Dior–ից, որը դիտավորյալ թե պատահաբար համընկնում էր փոքրիկ ճապոնացիների դպրոցական համազգեստի գույնին։ Երեկոյան ելույթի համար նա խստաոճ սեւ վերարկու եւ Dolce&Gabbana–ի կոշիկներ էր կրում։

ԱՄՆ նախագահի կինը՝ Մելանյա Թրամփը, հանդիպել է Ճապոնիայի կայսր Ակիխիտոյի հետ։ Ընդունելության համար առաջին տիկինն ընտրել էր էլեգանտ, համեստ մուգ կապույտ վերարկու՝ Dior–ից։

Մելանյայի զգեստն այդ հանդիպմանը շատ ավելի համեստ էր, քան նրա նախորդները։ Հագուստը, որը ծածկում էր ԱՄՆ առաջին տիկնոջ ծնկները, ուսերը, լրացնում էին բարձրակրունկ սեւ կոշիկները։

Եթե շրջագայության առաջին օրերին նա սահմանափակվում էր զուսպ գունային գամմաներով՝ շեշտը դնելով մուգ կապույտի երանգներին, ապա արքունի պալատում հանդիսավոր արարողության ժամանակ նա ընտրել էր Valentino–ից վառ կարմիր զգեստ։

Հարավային Կորեա այցելության համար Մելանյա Թրամփը նույնպես ընտրել էր էլեգանտ ու համեստ կերպար՝ մուգ բալի գույնի վերարկու եւ վառ կապույտ կոշիկներ։

Միաժամանակ Հավայան կղզիներ այցելելու համար ԱՄՆ նախագահի կինն ավելի շքեղ հագուստ էր կրում։ Dior–ի կաթնագույն անթեւ զգեստը եւ  Borgo De Nor–ի տրոպիկական գույներով շրջազգեստը՝ Փերլ Հարբոր բազայում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ