News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ռումինիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանին:

Հանդիպմանը Նորին Սրբությունը շնորհավորեց դեսպանին նշանակման առիթով՝ մաղթելով արդյունավետ գործունեություն ի նպաստ Հայաստանի եւ Ռումինիայի միջեւ բարեկամական հարաբերությունների ու գործակցության առավել ամրապնդման:

Վեհափառ Հայրապետն անդրադարձ կատարեց դեռեւս վաղ միջնադարից ձեւավորված հայ-ռումինական սերտ կապերին, ինչպես նաեւ հայ համայնքի պատմական կարեւոր դերակատարությանը Ռումինիայի քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքում` նշելով, որ շնորհիվ գովարժան իր վաստակի ռումինահայությունն այսօր վայելում է երկրի իշխանությունների հարգանքը:

Զրույցի ընթացքում Մինասյանը շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին օրհնության եւ բարեմաղթանքերի համար՝ հավաստիացնելով, որ իբրեւ դեսպան պիտի իր ջանքերը ներդնի հայ-ռումինական հարաբերությունների ամրապնդման համար: Նորանշանակ դեսպանը իր առաքելության մեջ կարեւորեց գործակցությունը Ռումինիայի հայոց թեմի եւ ազգային հաստատությունների հետ:

Խոսվեց նաեւ Հայաստանյայց Առաքելական եւ Ռումին Ուղղափառ Եկեղեցիների ջերմ հարաբերությունների մասին:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի
Ապրիլի 28-ին` ժամը 10:00-ին, Սուրբ Խաչի երևման տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ...
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, և այդ ինքնության կրողն իր բովանդակությամբ թե՛ մշակութային իմաստով, թե՛ հոգևոր իմաստով…
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Վերջում Վազգեն Սրբազանը պատգամել է հավատավոր ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել...
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Ամենաշատ