News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Կիեւի կենտրոնում այսօր՝ դեկտեմբերի 17-ին, տեղի է ունեցել «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխայիլ Սաակաշվիլիի «Իմպիչմենտի երթ» ակցիան, հաղորդում է 112 ua-ն։

Ակցիայի մասնակիցները Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի իմպիչմենտի, «քաղաքական հետապնդումների» դադարեցման եւ հակակոռուպցիոն մարմինների վրա ճնշման պահանջներով կարգախոսներ են հնչեցրել:

Մայդանում երթից անմիջապես հետո մեկնարկել է «իմպիչմենտի» հանրահավաքը, որտեղ Սաակաշվիլին, պատգամավորներ Յուրի Դերեւյանկոն եւ Յուրի Լեւչենկոն ելույթով են հանդես եկել:

«Ես երբեք կանգ չեմ առել, ես խորապես շնորհակալ եմ ձեզ ինձ ազատելու համար, եւ ես ձեզ հետ միասին պարտավոր եմ ազատել Ուկրաինան թմրավաճառներից, կոռումպացվածներից եւ օլիգարխներից», -ասել է Սաակաշվիլին:

Ներկայումս Սաակաշվիլիի հազարից ավելի կողմնակիցները շարքեր են կազմել Կիեւի կենտրոնական փողոցներով կազմակերպված երթ անցկացնելու համար: Սաակաշվիլին հայտարարել է, որ ցուցարարները կշարժվեն Անկախության հրապարակ, որտեղ նա եւ այլ քաղաքական գործիչներ կհայտարարեն հետագա գործողությունների ծրագրի մասին: Նախկին նահանգապետը երթը անվանել է «Ուկրաինայի ժողովրդի խաղաղ երթ»:

Ցուցարարները պահանջում են ներկա իշխանություններից կատարել մի շարք պահանջներ, որոնց մեջ հիմնականը Գերագույն Ռադայի կողմից օրենքի ընդունումը պետք է լինի, որով կկարգավորվի Ուկրաինայի նախագահի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման գործընթացը (իմպիչմենտ): Այլ պահանջների թվում  են նաեւ երկրում հակակոռուպցիոն դատարանի ձեւավորումը, ընտրությունների մասին նոր օրենքի ընդունումը, գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոյի հրաժարականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ