News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը հայտարարել է, որ Մադրիդի կողմից՝ Իսպանիայի սահմանադրության 155-րդ հոդվածի կիրառման պատճառով, որը թույլ է տվել սահմանափակել ինքնավարության ինքնակառավարումը, տարածաշրջանը կաթվածահար է եղել: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը` վկայակոչելով La Vanguardia թերթը:

Պուչդեմոնը մեկնաբանել է դեկտեմբերի 21-ին կայանալիք Կատալոնիայի ընտրություններից հետո իր՝ Իսպանիա վերադարձի հնարավորությունը. «Եթե ընտրությունների արդյունքները հարգվեն, եւ այդ արդյունքը կայանա նրանում, որ 155-րդ հոդվածը մերժվի կատալոնացիների կողմից, քանի որ այս ընտրությունները պլեբիսցիտ են (համաժողովրդական հանրաքվե) 155-րդ հոդվածի կապակցությամբ, ապա ես այլընտրանք չեմ ունենա», - նշել է տարածաշրջանի նախկին ղեկավարը:

Ըստ վերջինիս՝ այն, ինչ այժմ տեղի է ունենում ինքնավարությունում, 155-րդ հոդվածի արդյունքում առաջացած կաթվածահարություն է: Պուչդեմոնին նաեւ հարցրել են՝ նա կցանկանա, որպեսզի Գերմանիան, թե՞ Ռուսաստանը առաջինը ճանաչի Կատալոնիան: Այս հարցին նախկին առաջնորդը չի պատասխանել՝ նշելով. « Եթե ես խոսեի ՌԴ-ի կողմից ճանաչման մասին, դա երկիմաստության եւ հակասության կհանգեցներ, իսկ ես դրան ամենեւին չեմ ձգտում»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին Կատալոնիայի խորհրդարանը հաստատել է անկախ հանրապետության հռչակման մասին որոշումը, ինչից հետո Իսպանիայի կառավարության նախագահ Մարիանո Ռախոյը հայտարարել է, որ որոշում է կայացվել պաշտոնից հեռացնել Պուչդեմոնին եւ նրա կառավարության անդամներին: Բացի այդ, վարչապետը լուծարել է Կատալոնիայի խորհրդարանը եւ դեկտեմբերի 21-ին ինքնավար համայնքում ընտրություններ նշանակել:

Ինքնավարության նախկին ղեկավարը իր մի քանի համախոհների հետ միասին ներկայումս գտնվում է Բելգիայում: Իսպանիայի դատախազությունը մեղադրում է նրանց ապստամբության եւ պետական ունեցվածքի յուրացման մեջ: Ավելի վաղ Պիրենեյի Թագավորության Գերագույն դատարանը որոշում էր կայացրել չեղարկել Պուչդեմոնի ձերբակալության միջազգային հրամանը, սակայն ազգային հրամանը ուժի մեջ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վեց տարի առաջ Իսպանիայից փախած Պուչդեմոնը խոստացել է Կատալոնիա վերադառնալ ընտրություններից հետո
Իսպանիայում գործում է Պուչդեմոնին ձերբակալելու օրդերը...
Իսպանիան համաներում է շնորհել կատալոնացի անջատողականներին
Մարտի 9-ին հազարավոր մարդիկ դուրս էին եկել Մադրիդի կենտրոն՝ բողոքելով կատալոնացի անջատողականների համաներման օրենքի դեմ․․․
Իսպանիայի խորհրդարանը մերժել է կատալոնյան նախկին ղեկավարների համաներման օրինագիծը
Իսպանիայի խորհրդարանը մերժել է համաներման օրինագիծը...
Իսպանիայում տեղի է ունեցել բազմահազարանոց հանրահավաք կատալոնյան նախկին ղեկավարների համաներման դեմ
Մադրիդում տեղի   է ունեցել բազմամարդ հանրահավաք...
Կատալոնիայի ղեկավարը հրաժարվել է ողջունել Իսպանիայի թագավորին
Արագոնեսը եւ Կոլաուն հրաժարվել են թագավորին ընդունած իշխանությունների հետ հերթ կանգնել․․․
Կատալոնիայի ղեկավարը հայտարարել է, որ 2023 թվականից սպասում է առաջընթացի հանրաքվեի հարցում
Պերե Արագոնեսը 2023 թվականից առաջընթաց է ակնկալում...
Ամենաշատ