News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կատալոնական ճգնաժամից եզրակացություններ պետք է անի ոչ թե Եվրոպան, այլ Իսպանիան։ Այս մասին NEWS. am—ի թղթակցի հետ զրույցում հայտնել է պատմական գիտությունների թեկնածու, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի ու Ուրալ Մերձվոլգյան տարածաշրջանի ուսումնասիրության կենտրոնի աշխատախմբի ղեկավար Ալեքսանդր Սկակովը ։

Նրա խոսքով՝ Կատալոնիայում  ճգնաժամի առաջացման պատճառն այն էր, որ Իսպանիայի ղեկավարությունը չի կարողացել փոխզիջումներ գտնե կատալոնյան վերնախավի հետ։ «Հիմա իհարկե չենք կարող խոսել Իսպանիայից Կատալոնիայի առանձնացման մասին, քանի որ Մադրիդը դեմ է դրան։ Եթե Մադրիդը իրեն ճիշտ պահի, ապա այսպես կշարունակվի նաեւ այսուհետ»,- ասել է փորձագետը, հավելելով, որ եթե Իսպանիայի կենտրոնական իշխանությունները շարունակեն հիմարություններ անել, ապա կատալոնցիները նորից զանգվածային բողոքի դուրս կգան։

Ալեքսանդր Սկակովը նորից շեշտել է, որ տվյալ հակամարտության վերջնական կարգավորումը այնուամենայնիվ մեծամասամբ ոչ թե Բարսելոնից, այլ Մադրիդից է կախված ու որ վերջինի կողմից լուրջ սխալների դեպքում Կատալոնիայում սառեցված հակամարտությունը հեշտությամբ կարող է նորից բորբոքվել։

Հիշեցնենք, որ Իսպանիայի իշխանությունները անտեսել են Կատալոնիայի անկախացման մասին հանրաքվեի արդյունքները ու նորից տարածաշրջանում ներդրել են ուղիղ կառավարում եւ լրատվամիջոցների գրաքննություն։

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վեց տարի առաջ Իսպանիայից փախած Պուչդեմոնը խոստացել է Կատալոնիա վերադառնալ ընտրություններից հետո
Իսպանիայում գործում է Պուչդեմոնին ձերբակալելու օրդերը...
Իսպանիան համաներում է շնորհել կատալոնացի անջատողականներին
Մարտի 9-ին հազարավոր մարդիկ դուրս էին եկել Մադրիդի կենտրոն՝ բողոքելով կատալոնացի անջատողականների համաներման օրենքի դեմ․․․
Իսպանիայի խորհրդարանը մերժել է կատալոնյան նախկին ղեկավարների համաներման օրինագիծը
Իսպանիայի խորհրդարանը մերժել է համաներման օրինագիծը...
Իսպանիայում տեղի է ունեցել բազմահազարանոց հանրահավաք կատալոնյան նախկին ղեկավարների համաներման դեմ
Մադրիդում տեղի   է ունեցել բազմամարդ հանրահավաք...
Կատալոնիայի ղեկավարը հրաժարվել է ողջունել Իսպանիայի թագավորին
Արագոնեսը եւ Կոլաուն հրաժարվել են թագավորին ընդունած իշխանությունների հետ հերթ կանգնել․․․
Կատալոնիայի ղեկավարը հայտարարել է, որ 2023 թվականից սպասում է առաջընթացի հանրաքվեի հարցում
Պերե Արագոնեսը 2023 թվականից առաջընթաց է ակնկալում...
Ամենաշատ