News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կատալոնիայի նախկին առաջնորդ Կառլես Պուչդեմոնը շրջանային ընտրություններում անկախության կողմնակիցների հաղթանակից հետո Իսպանիայի իշխանություններից պահանջել է չեղարկել Իսպանիայի Սահմանադրության 155-րդ հոդվածը, որի համաձայն հաստատվել է կենտրոնի ուղիղ կառավարում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նրա խոսքով՝ ժամանակն է, որ սա ի գիտություն ընդունի ոչ միայն (Իսպանիայի վարչապետ Մարիանո) Ռախոյը, այլեւ  մյուսները: Նա Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է. «Վաղը, երբ նախարարություններն իրենց աշխատանքը սկսեն, 155-րդ հոդվածը պետք է չեղյալ համարվի, բանտարկյալները ազատվեն, մենք պետք է հետ վերադառնանք»: Նա շեշտել է Կատալոնիայի լեգիտիմ կառավարությունը վերադարձնելու անհրաժեշտությունը:

Ձայների 99,3 տոկոսի հաշվարկից հետո Կատալոնիայի անկախության օգտին հանդես եկող կուսակցությունները խորհրդարանում բացարձակ մեծամասնություն են ստացել: Չնայած ընտրություններում առաջին տեղը պահպանում է Իսպանիայից անջատվելուն դեմ հանդես եկող կենտրոնամետ «Քաղաքացիներ» կուսակցությունը՝ 37 մանդատով, 3 անջատողական կուսակցություններին՝ «Միասին հանուն Կատալոնիայի», «Կատալոնիայի ձախ հանրապետականներ» եւ «Ժողովիդական միասնության թեկնածություն», հաջողվել է ստանալ 135-ից 70 մանդատները:

Այսպիսով, անկախության կողմնակիցները, նախնական տվյալներով, վարչապետին ինքնուրույն հաստատելու հնարավորություն են ստանում, սակայն բաց է մնում հարցը, թե ով կլինի նա: «Միասին հանուն Կատալոնիայի» կուսակցության առաջնորդ Պուչդեմոնը չի կարող Իսպանիայի սահմանը հատել, քանի որ նրան կալանք է սպառնում: «Ձախ հանրապետականների» առաջնորդ Օրիոլ Ժունկերասն արդեն բանտում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վեց տարի առաջ Իսպանիայից փախած Պուչդեմոնը խոստացել է Կատալոնիա վերադառնալ ընտրություններից հետո
Իսպանիայում գործում է Պուչդեմոնին ձերբակալելու օրդերը...
Իսպանիան համաներում է շնորհել կատալոնացի անջատողականներին
Մարտի 9-ին հազարավոր մարդիկ դուրս էին եկել Մադրիդի կենտրոն՝ բողոքելով կատալոնացի անջատողականների համաներման օրենքի դեմ․․․
Իսպանիայի խորհրդարանը մերժել է կատալոնյան նախկին ղեկավարների համաներման օրինագիծը
Իսպանիայի խորհրդարանը մերժել է համաներման օրինագիծը...
Իսպանիայում տեղի է ունեցել բազմահազարանոց հանրահավաք կատալոնյան նախկին ղեկավարների համաներման դեմ
Մադրիդում տեղի   է ունեցել բազմամարդ հանրահավաք...
Կատալոնիայի ղեկավարը հրաժարվել է ողջունել Իսպանիայի թագավորին
Արագոնեսը եւ Կոլաուն հրաժարվել են թագավորին ընդունած իշխանությունների հետ հերթ կանգնել․․․
Կատալոնիայի ղեկավարը հայտարարել է, որ 2023 թվականից սպասում է առաջընթացի հանրաքվեի հարցում
Պերե Արագոնեսը 2023 թվականից առաջընթաց է ակնկալում...
Ամենաշատ