News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդը առաջինն է, ով Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) փաստաթղթեր է ներկայացրել՝ որպես ՌԴ նախագահի թեկնածու առաջադրվելու մասին: Ռուսաստանի Դաշնության ԿԸՀ-ն գրանցել է ընտրություններին ԼԴԿ-ի լիազոր ներկայացուցիչներին եւ Վլադիմիր Ժիրինովսկու՝  ֆինանսական հարցերով լիազորված ներկայացուցիչներին, ինչպես նաեւ թույլ է տվել վերջինիս հատուկ ընտրական հաշիվ բացել:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը»-ը, այդ որոշումն ընդունվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստին: Սա նշանակում է, որ Ժիրինովսկին, որը ԼԴԿ-ի կողմից առաջադրվել է որպես Ռուսաստանի Դաշնության նախագահի թեկնածու, կարող է սկսել ընտրական հիմնադրամ ձեւավորել: Հիմնադրամի ձեւավորումը թույլ կտա թեկնածուին քարոզչություն իրականացնել եւ վճարել քարոզչական նյութերի համար:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահի ընտրությունները պաշտոնապես նշանակվել են 2018 թվականի մարտի 18-ին, նախընտրական արշավը սկսվել է դեկտեմբերի 18-ից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պուտինին հանձնվել է Ռուսաստանի Դաշնության ընտրված նախագահի վկայականը
«ՌԴ նախագահի անցած ընտրություններն ամենամաքուրն ու թափանցիկն էին երկրի ամբողջ պատմության ըթնացքում...
Կրեմլը՝ Թրամփից Պուտինին շնորհավորանքի բացակայության մասին. Առավոտը երեկոյից ավելի իմաստուն է
Դա չպետք է ոչ բարեկամական քայլ համարել…
Charlie Hebdo–ն Ռուսաստանի նախագահական ընտրությունների մասին ծաղրանկար է հրապարակել (ֆոտո)
Ծաղրանկարը թողարկվել է մարտի 14-ի համարում՝ այսինքն, Ռուսաստանի նախագահական ընտրություններից մի քանի օր առաջ...
Նավալնին «գրողի ծոցն» է ուղարկել բոլորին, ովքեր քննադատում էին Սոբչակի հետ ընդհարման համար
Նավալնին տեսահոլովակ է հրապարակել, որում Սոբչակն ասում է...
Սպիտակ տուն. Ռուսաստանի նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինի հաղթանակը անսպասելի չէր
Նա նշել է, որ ԱՄՆ-ն կաշխատի Ռուսաստանի հետ այնտեղ, որտեղ դա հնարավոր է...
ՌԴ նախագահական ընտրությունները արդյունավետ են անցկացվել, բայց մրցակցությունն անբավարար էր. ԵԱՀԿ
Ազատությունների մի շարք սահմանափակումներ կրճատել էին մրցակցության հնարավորությունները…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ