Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում դեկտեմբերի 28-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 40-ի, վիրավորվել է ավելի քան 30 մարդ: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով աֆղանական Pajhwok Afghan News գործակալությունը եւ Աֆղանստանի ներքին գործերի նախարարությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր մոտ 13 զոհի եւ 50 վիրավորի մասին: Պայթյունները տեղի են ունեցել  Քաբուլի արեւմտյան մասում՝ տեղական լրատվական գործակալության շենքի մոտակայքում:

Երկրի տարածքում գործող ծայրահեղական խմբավորումներից որեւէ մեկը դեռ պատասխանատվություն չի ստանձնել ահաբեկչական գործողության համար:

կարո՞ղ ա սա կա հայերեն, Արթուր

https://news.am/rus/news/428949.html