News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ջավախահայերը հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել են Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի Վրաստան այցելության անընդհատ հետաձգմանը:

NEWS.am-ը ներկայացնում է հայտարարության տեքստը:

Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հովվապետական այցելությունը Վրաստան, որը նախատեսված էր նոյեմբերի կեսերին, հերթական անգամ հետաձգվել է, քանի որ, իբր, Վրաստանի Պատրիարք Իլյա Երկրորդը բուժումից հետո վերականգնման կարիք ուներ: Սակայն վրացական կողմի փաստարկները գնալով ավելի ու ավելի անհամոզիչ են դառնում, հաշվի առնելով տեղի ունեցող մի շարք իրադարձություններ:

Ելներով այդ ամենից, Ռուսաստանի ջավախահայերը պահանջում են.

- Մենք պահանջում ենք անհապաղ լուծել հայ առաքելական եկեղեցու վրացական թեմի կարգավիճակի խնդիրը:

- Մենք պահանջում ենք վերադարձնել բռնազավթված հայկական կոթողները, սրբավայրերը եւ պատմական հուշարձանները

- Մենք պահանջում ենք անհապաղ ընդունել Վրաստանում կրոնի եւ կրոնական միությունների վերաբերյալ օրենք

- Մենք պահանջում ենք առանց որեւէ նախապայմանի կոնկորդատ կնքել Վրաստանի պետության եւ սուրբ հայ առաքելական եկեղեցու միջեւ

- Մենք պահանջում ենք  ապահովել հավասար իրավունքներ, պայմաններ եւ ազատություններ Վրաստանի հանրապետության տարածքում գրանցված բոլոր կրոնական միությունների համար

- Մենք պահանջում ենք չհետաձգել եւ կազմակերպել հանդիպում Վրաստանի եւ Հայաստանի հոգեւոր առաջնորդների միջեւ

- Մենք պահանջում ենք հետեւել եւ կիրառել Վրաստանի սահմանդրության խղճի եւ դավանանքի  ազատություն ապահովող 19 հոդվածը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ախալքալաքի շրջանում առաջին դասարան է հաճախել 563 երեխա
Վիճակագրության համաձայն՝ Վրաստանում գործում է 2 086 պետական և 222...
Ջավախքում բեռնատարների կուտակումները խանգարում են բերքահավաքին
Կարտոֆիլի բերքահավաքն սկսվել է, այդ բեռնատարները մեզ խանգարում են: Այս ճանապարհը պետք է լայնացնել, 3-րդ գիծ է պետք: Գիտեք ինչքան շատ է լինում, երբ…
Ախալքալաքում բողոքում են Մկոյանների հիդրոէլեկտրակայանի փակման դեմ
Ցուցարարներից մեկի խոսքով` ՀԷԿ-ի էլեկտրաէներգիան շատ ավելի էժան է...
Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել ԱԺ պատգամավոր Հենզել Մկոյանի նկատմամբ շանտաժի գործով
«Նրան ասում են հեռանալ քաղաքականությունից եւ 5 միլիոն դոլար փոխանցել իրենց հաշվեհամարներին, հակառակ դեպքում սպառնում են սպանել նրան եւ նրա ընտանիքի անդամներին...
Ախալքալաքի դատարանը որոշում է կայացրել կալանքի տակ թողնել ամբաստանյալ Արթուր Գաբրիելյանին
Ամբաստանյալի փաստաբանը եւս համաձայնել է, որպեսզի Ա.Գ.-ն մնա կալանքի տակ...
Ախալքալաքում ձերբակալված Արթուր Գաբրիելյանին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Ա.Գ.-ն վեճի ընթացքում հրազենից մահացու վիրավորել է Վ.Մ.-ին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ