News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիան հազիվ թե դուրս բերի իր զորքերը Սիրիայի հյուսիսային տարածքներից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ռուսաստանի Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ռազմական կանխատեսման կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանոկը՝ պատասխանելով հարցին՝ կամրապնդի՞ արդյոք Անկարան իր դիրքերը Սիրիայի հյուսիսային շրջաններում, որտեղ գերակշռում է քրդական բնակչությունը:

Միեւնույն ժամանակ փորձագետը ընդգծեց, որ Մոսկվան եւ Թեհրանը, աջակցելով Բաշար Ասադին, կարողացել են հասնել իրենց նպատակներին: «Սակայն թուրքերն առնվազն 20 կիլոմետր տարածք են վերահսկում Սիրիայի հյուսիսում: Սա շատ բանի մասին է խոսում: Ցավոք, ո՛չ Թուրքիան, ո՛չ Սիրիան, ո՛չ էլ Իրանը երբեք չեն ցանկանա թույլ տալ քրդերին սեփական պետություն ստեղծել»,- բացատրեց Ցիգանոկը` հավելելով, որ Անկարան, չնայած այս հաջողությանը, չկարողացավ հասնել իր նպատակների իրականացմանը:

Ինչպես նշեց ռազմական փորձագետը, Թուրքիան կտրականապես դեմ է ամերիկացիների կողմից օգնությանը Սիրիայի հյուսիսում գտնվող քրդերին, եւ դա է, ըստ երեւույթին, նրանց ներխուժման հիմնական պատճառը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ