News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը այս ամիս սկսելու է քննարկել Հայաստանի նոր նախագահի թեկնածությունը։ Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

«Մինչեւ ՀՀ նախագահի թեկնածուի առաջադրումը ԱԺ-ն պետք է առաջադրի եւ ընտրի բարձրագույն դատական խորհրդի հինգ ներկայացուցչի։ Եւ դա մենք կանենք փետրվար ամսվա ընթացքում։ Աստիճանաբար քննարկումները կսկսենք հաջորդ շաբաթ»,- ասել է Շարմազանովը։

Նրա խոսքով, դեռեւս ՀՀԿ-ն պաշտոնական քննարկում չի սկսել, մյուս շաբաթվանից միգուցե սկսենք քննարկումները։ «ՀՀ նախագահը պետք է լինի անկուսակցական, ունի հստակ լիազորություններ։ Կներկայացնենք մի թեկնածուի, որը կունենա շատ լուրջ կենսագրություն, հետք եւ անելիք, նաեւ բարձր հեղինակություն»,- ասել է Շարմազանովը։

Հարցին, արդյոք այդ թեկնածուն կարող է լինել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, Շարմազանովը պատասխանել է, թե Գագիկ Հարությունյանը հերքել է, որ ունի նման ցանկություն։ «Մենք հարգում ենք նրա կարծիքն ու որոշումը»,- նշել է ՀՀԿ խոսնակը։ 

Խոսելով դատական բարձրագույն խորհրդի մասին՝ նա նշել է, թե այդ մարմինը շատ լուրջ դերակատարում պետք է ունենա դատական տիրույթում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ
Partner news