News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հարաբերական անդորր հաստատվելուց հետո ի՞նչ վիճակում է հայ համայնքը, ի՞նչ խնդիրների առջեւ է կանգնած եւ ինչպե՞ս է դրանք հաղթահարում։  Այս հարցերի շուրջ NEWS.am-ի թղթակիցը զրուցել է Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանի հետ:

Մինչեւ պատերազմական գործողությունների սկսվելը Սիրիայում քանի՞ հայ է ապրել եւ, մասնավորապես, ո՞ր քաղաքներում:

Մինչ պատերազմը Սիրիայի տարածքում, ենթադրաբար, շուրջ 75-80 հազար հայ էր բնակվում, որոնց մեծ մասը՝ Հալեպում: Մեծ թվով հայեր կային նաեւ հյուսիսային Սիրիայի Ղամիշլի քաղաքում: Հայ ընտանիքներ կային Հասաքե, Ռագա, Հոմս քաղաքներում, Դերիք, Ռաս ուլ Էյն, Թել Աբիաթ եւ Դերբեսիե գյուղաքաղաքներում, փոքրաթիվ համայնքներ էլ՝ Ռաքքայում եւ Դեր Զորում: Ծովափնյա շրջաններից էլ հայերը բնակվում էին Լաթաքիայում եւ Քեսաբում, Տարտուսում եւ Բանիասում: Իսկ մայրաքաղաք Դամասկոսում մինչ պատերազմը հայերի թիվը 12-15 հազար էր:

Երկրում հարաբերական անդորր է հաստատվել. ո՞րքան են Սիրիա վերադարձած հայերը, եւ, մասնավորապես, ո՞ր երկրներից են վերադարձել:

Կնախընտրեի առայժմ թվերով չխոսել, քանի դեռ պաշտոնապես մարդահամարի արդյունքներ կամ վիճակագրական հստակ տվյալներ չեն ներկայացվել: Սակայն վերադարձողներ կան, ինչպես Հալեպ, այնպես էլ, վստահաբար, այլ քաղաքներ: Ընտանիքներ կան, որոնք վերադարձել են Լիբանանից, Հայաստանից, ինչպես նաեւ Արեւմուտքից՝ Շվեդիայից, Ավստրալիայից եւ այլն: Իրենց բնակավայրեր են վերադարձել նաեւ ներքին տեղահանվածները, որոնք զինված բախումների ժամանակ համեմատաբար ապահով քաղաքներ էին գնացել:

Ի՞նչ դժվարությունների առջեւ է կանգնած համայնքն այս օրերին:

Անկասկած, վերականգնումը պարզ եւ դյուրին չէ, չի կարող լինել: Նախ հարկավոր է վերականգնել ավերվածն ու վնասվածը, աշխատել վերականգնել համայնքի տնտեսական հսկայական կորուստները: Նրանք, ովքեր լավ են ճանաչում սիրիահային, գիտեն, որ նա կարողանում է փյունիկի պես վեր հառնել ու վերապրել: Սիրիահայը կյանքը շարունակելու անկոտրում կամք ունի: Բնականաբար, այս հարցում կարեւոր տեղ ունեն մեր երախտարժան աջակիցներն ու նրանց ցուցաբերած անվերապահ օժանդակությունը:

Ի՞նչ ծավալի վնասներ է կրել հայկական ժառանգությունը Սիրիայում:

Պատերազմական գործողությունների ընթացքում համայնքը մեծ վնասներ է կրել. հրկիզվել եւ վնասվել են եկեղեցիներ, դպրոցներ, հիվանդանոց, ծերանոց... Բազմաթիվ բնակարաններ, գործարաններ ու խանութներ են քանդվել կամ կողոպտվել: Բացի այդ, համայնքը զոհեր է ունեցել, նաեւ ծանր վիրավորներ ու անհետ կորած տասնյակ հայեր կան:

Պատերազմական գործողությունների հետեւանքով վնասված հայկական կրթական, մշակութային եւ հոգեւոր կենտրոնների վերականգնաման ու բարեկարգման ծրագրեր նախատեսվա՞ծ են: Դրանք համայնքի ուժերո՞վ են կատարվելու, թե՞ նաեւ պետության աջակցությունն եք ակնկալում:

Ոչ միայն նախատեսել, այլեւ արդեն նախաձեռնել ենք: Օրինակ՝ արդեն վերանոգորվել է Քարէն Եփփէ ազգային ճեմարանի մասնաշենքերից մեկը, այնտեղ արդեն ուսումնական պրոցեսը բնականոն ընթանում է: Վերանորոգվում են նաեւ բազմաթիվ տներ եւ խանութներ: Վնասված կառույցներն ուսումնասիրվել են, մեծ մասի նորոգման ծրագրերն արդեն պատրաստ են: Բնականաբար, այդ աշխատանքները կիրականացվեն՝ հաշվի առնելով առաջնահերթությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ