News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի նախագիծը սահմանում է, թե գործադիր իշխանության կառուցվածքում որ մարմինները ում են ենթարկվելու:

Այսօր՝ փետրվարի 1-ին, կառավարության նիստից հետո ներկայացնելով օրենքի նախագիծը, Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց. «Սահմանադրությունը ենթադրում է, որ գործադիր իշխանությունն ունի հետեւյալ կառուցվածքը. կան նախարարություններ, կան նախարարություններին ենթակա մարմիններ, վարչապետին ենթակա մարմիններ եւ նախարարներին ենթակա մարմիններ: Մենք հստակ սահմանել ենք, թե որ մարմիններն են ենթակա նախարարություններին, վարչապետին եւ նախարարներին»:

Նա նշեց, որ այժմ իշխանությունը գնում է դեպի անձնական քաղաքական պատասխանատվության ինստիտուտի ամրապնդում. «Բայց որոշակի մարմիններ ունեն սպեցիֆիկա, օրինակ տեսչական մարմինները: Մենք փորձում ենք կրճատել տեսչական մարմինները, որի նպատակն է ունենալ 6 տեսչական մարմիններ, որոնք ծառայելու են ողջ կառավարության առջեւ դրված խնդիրներին, չեն վերաբերում կոնկրետ նախարարությունների, հետեւաբար, պատասխանատվությունը պետք է լինի կոլեկտիվ, ոչ թե անձնական»,-ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է վարչապետին ենթակա մարմիններին, նա ասաց, որ դրանք թվով 4-ն են՝ ԱԱԾ-ն, ոստիկանությունը, վարչապետի վերահսկողական ծառայությունը եւ պետական պահպանության ծառայությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ