News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Կառավարությունը փորձում է կրճատել այն քննչական գործողությունների թիվը, որոնցով ընթերակաների մասնակցությունը պարտադիր է համարվում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 7-ին, ԱԺ-ում, «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախաիծը ներկայացնելիս նշեց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը՝ հավելելով, որ ընթերական այն անձն է, որ մասնակցում է քննչական գործողություններին եւ հաստատում է քննչական գործողության փաստը:

Նրա խոսքով, ըստ օրինագծի այսուհետ ընթերակայի մասնակցությունը պարտադիր կհամարվի միայն դեպքի վայրի զննության, անձի ճանաչման ներկայացնելու, առգրավման, եւ քննչական փորձարարության գործողությունների ժամանակ:

«Երկրորդ խումբ քննչական գործողությունները, որոք գործող օրենսդրությամբ պահանջում են ընթերակայի ներկայություն, այժմ հանվում է այդ պահանջը, փոխարինելու է գալիս տեսաձայնագրման ինստիտուտը, կամ փորձագետի կամ մասնագետի մասնակցությունը:

Խոսքը վերաբերում է այնպիսի քննչական գործողությունների, ինչպիսիք են մարմնի քննում կատարելը կամ փորձանմուշներ վերցնելը: Հասկանալի է, որ այդ քննչական գործողությունները ենթադրում են ներխուժում մարդու անձնական կյանք, հետեւաբար, այս նախագծով նախատեսել ենք, որ ընթերականեր չլինեն, ավելին, չլինի նաեւ տեսաձայնագրում, կլինի միայն փորձագետի մասնակցություն»,-ասաց Ղամբարյանը:

Երրորդ խումբ քննչական գործողությունները, ըստ նրա, նրանք են, որոնք պետք է տեսաձայնագրվեն, օրինակ դիակի ճանաչման ներկայացնելը: «Ցավոք, այսօր այդ գործողության ժամանակ օրենքը պահանջում է 2 ընթերակայի ներկայություն: Բոլորն էլ ընդունում են, որ դիակի ճանաչմանը բերել երկու չեզոք մարդկանց ու ստիպել ներկա լինել այդ ոչ էսթետիկ գործընթացին, այդքան էլ նպատակահարմար չէ»:

Հաջորդ խումբ փոփոխությունները վերաբերում են տեսաձայնագրմանը ներկայացվող պահանջներին. Քննչական կոմիտեի փոխնախագահի խոսքով, այդ պահանջները բավական խիստ են, անգամ օրենքում գրել են դրույթներ, որոնք շատ մանրամասն են եւ այնքան էլ ճիշտ չէր օրենքով սահմանել, սակայն նպատակահարմար են գտել օրենքում ամրագրել:

Հարցին, թե տեսաձայնագրման դեպքում՝ հետագայում ով է պատասխան տալու, եթե պարզվի, որ ձայնագրությունը մոնտաժված է, Արթուր Ղամբարյանն ասաց, որ տեսաձայնագրումն իրականացնելու է մասնագետը կամ քննչական խումբը, եւ եթե քննչական գործողության որեւէ մասնակից կասկածի տակ է դնում ձայնագրությունը, ապա նշանակվում է փորձաքննություն:

Ուղեւորափոխադրողների համար հարկային բեռը թեթեւացնող օրինագիծն ընդունվեց 1-ին ընթերցմամբ

Խաղատներ այցելողների նկատմամբ վերահսկողությունը խստացվեց. ԱԺ-ն միաձայն ընդունեց օրինագծերը

ԱԺ-ն ընդունեց Դատական օրենսգիրքը. «Ելք»-ը դեմ էր, «Ծառուկյան» դաշինքն ազատ քվեարկեց

Խորհրդարանն ընդունեց «Ոստիկանության մասին» մասին օրենքի աղմուկ հանած փոփոխությունները

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ