News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բաքվի վերաքննիչ դատարանում ավարտվել է երիտասարդական ակտիվիստ Գիաս Իբրահիմովի եւ նրա հոր՝ Հասան Իբրահիմովի գործով նախնական նիստը: Ինչպես հաղորդում է contact.az-ը, հայրը եւ որդին մեղավոր են ճանաչվել Քրեական օրենսգրքի 289.2-րդ հոդվածով (դատավորի նկատմամբ անհարգալից վերաբերմունք): Յասամալի շրջանային դատարանը Գիաս Իբրահիմովին 3 ամսվա ազատազրկման է դատապարտել՝ ի լրումն ավելի վաղ կայացված 10 տարվա ազատազրկման մասին որոշմանը:

Հասան Իբրահիմովը դատապարտվել է 1,5 տարվա ուղղիչ աշխատանքների՝ աշխատավարձի 20 տոկոսի պահմամբ:

Տվյալ քրեական գործը հարուցվել էր այս տարվա հունիսի 5-ին Բաքվի Վերաքննիչ դատարանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, երբ դատախազի ելույթի ժամանակ Գիաս Իբրահիմովը պոկել էր ապակե խցիկի մեջ տեղադրված բարձրախոսը (Գիաս Իբրահիմովն ու Բայրամ Մամեդովը դատապարտվել են 10 տարվա ազատազրկման՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության համար այն բանից հետո, երբ վերջիննեիս քաղաքական կարգախոսներ էին գրել Հեյդար Ալիեւի հուշարձանի վրա):

Գիասը պոկել էր բարձրախոսը, երբ դատավորը անտեսել էիր կոչն այ մասին, որ ոչինչ չի լսվում, ինչից հետո հսկիչները մերխուժել էին վանդակի մեջ եւ, կոպիտ ուժ կիրառելով, ձեռնաշղթաներ հագցրել Գիասի ձեռքերին: Ակտիվիստի վրդովված հայրը բողոք էր արտահայտել`դատավորին հորդորելով դադարեցնել բռնությունը: «Կգա մի օր, երբ նույն բանը տեղի կունենա քո երեխաների համար», - բացականչել էր նա:

Բաքվի վերաքննիչ դատարանի դատավորներ Վուգար Մամեդովը, Աֆլաթուն Հասիմովը եւ Ամիր Բայրամովը տեղի ունեցածը դիտարկեցին որպես անհարգալից վերաբերմունք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ամենաշատ