News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կառավարության եւ իշխանության կարեւոր խնդիրներից մեկը թաքնված զբաղվածությունն է, որտեղ եկամուտներ հավաքագրելու խնդիրներ կան: Այս մասին, այսօր՝ փետրվարի 16-ին, ԱԺ արտահերթ նիստում Հարկային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Նրա խոսքով, հաջորդ կարեւոր խնդիրը ստվերային աշխատավարձն է, երբ մարդուն գրում են 55 հազար դրամ աշխատավարձ, բայց տալիս են ասենք 120 հազար դրամ. «Եթե չկարողանանք այս խնդիրը լուծել, ստվերը անընդհատ աճելու է, որքան էլ հարկային օրենսգիրքն ու վարչարարությունը փոփոխենք»,-ընդգծեց Վարդանյանը:

Երրորդ խնդիրը՝ ըստ ՀՅԴ պատգամավորի, աշխատողների իրավունքների պաշտպանության ինստիտուտն է. «Այստեղ մենք ունենք սարսափելի իրավիճակ, երբ մարդը կարող է աշխատել 10-12 ժամ, ու չունի որեւէ պաշտպանվածություն: Սա կապված է նախորդ երկուսի հետ, երբ մարդուն աշխատեցնում են չեն գրանցում, աշխատեցնում են սեւ աշխատավարձ են տալիս ու նա պաշտպանվածություն չունի, որ կարողանա իր իրավունքներն իրացնել:

«Ամենակարեւորը, պետության պարտավորությունն է սոցիալապես անապահով շերտերին հասցեական աջակցության տրամադրումը: Խոսքը վերաբերում կենսապահովման նվազագույն զամբյուղին, դրա արձանագրմանը եւ դրա հանդեպ պետության պարտավորությանը: Եկեք ֆիքսենք այս մեծությունները, որ հստակ լինի ամեն բան»,- իր խոսքն ամփոփեց Աղվան Վարդանյանը:

Բենզինի տիրակալները թող բացատրեն՝ ինչպե՞ս է, որ ՌԴ-ում բենզինը թանկանում են 8 տոկոսով, ՀՀ-ում 30 տոկոսով 

Խոցելի խավին 1000 դրամով աջակցելն ամենաողորմելի ինստիտուտն է. Բոստանջյան

Ցանկացած գնով քաղաքացիների եկամուտների ավելացումն անթույլատրելի է. ՀՀԿ

Առաջին անհրաժեշտության ապրանքները թանկացել են 2017-ի սեպտեմբերից, երբ ակցիզային հարկի մասին խոսք չկար. ՀՀԿ

Որքա՞ն է իրականում կազմել գնաճը. Փաշինյանի ուսումնասիրությունը հետաքրքիր փաստեր է պարզել

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ