News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

 

«Յուկոս»-ի նախկին սեփականատեր Միխայիլ Խոդորկովսկին հայտարարել է, որ շահագրգռված չէ նախագահի պաշտոնումՎլադիմիր Պուտինի փոխելու հարցում:

Associated Press-ին տված հարցազրույցում Խոդորկովսկին հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի քաղաքական պատժամիջոցները չեն աշխատում եւ զգուշացրել է, որ ԱՄՆ-ի հետ Պուտինի հարաբերությունները մոտ ապագայում դժվար թե բարելավեն:

Նրա խոսքով՝ այն ինչ նա իսկապես ցանկանում է Ռուսաստանի համար՝ նոր քաղաքական համակարգն է: «Ցավոք, ոչ ոք, ով ցանկանում է գալ եւ փոխարինել Պուտինին, ելք չեն», - ասել է նա՝ փոխարենը խոսելով խորհրդարանական ժողովրդավարության աստիճանական բարեփոխումների մասին:

Նա նշել է, որ մարտի 18-ին Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրությունները «ընտրություններ չեն», քանի որ բոլորը գիտեն  արդյունքը: Այնուամենայնիվ, նա կոչ է արել մարդկանց դուրս գալ տանից եւ քվեարկել:

Խոդորկովսկին ակնարկել է, որ ինքը հակված է Քսենիա Սոբչակի թեկնածությանը աջակցել, սակայն նրան հորդորել է առաջին հերթին պարզաբանել իր դիրքորոշումները: Խոդորկովսկին ասել է. «Ես չգիտեմ` կքվեարկեմ նրա օգտին կամ կջնջեմ բոլոր անունները եւ կգրեմ. «Ես զզվում եմ Պուտինից»,-ասել է Խոդորկովսկին:

Խոդորկովկսին սակայն լուծում չի համարում նաեւ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին՝ նրան մեղադրելով «լավ ասպետ» դառնալու փորձի մեջ՝ Ռուսաստանի քաղաքական համակարգը բարեփոխելու փոխարեն:

Նրա խոսքով՝ Պուտինի հաջորդ պաշտոնավարումը Ռուսաստանին կբերի նոր անկում եւ ավելի լարված հարաբերություններ Միացյալ Նահանգների հետ: Խոդորկովսկին նաեւ նշել է, որ Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները չեն գործում, քանի որ նրանք միայն նպաստում են Պուտինի այն փաստարկին, որ ռուսների խնդիրները կապված են Արեւմուտքի հետ:

Նշենք, որ Խոդորկովսկին ապրում է ՌԴ սահմաններից դուրս այն ժամանակվանից, երբ 2013-ի դեկտեմբերին բանտից վաղաժամկետ ազատ էր արձակվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պուտինին հանձնվել է Ռուսաստանի Դաշնության ընտրված նախագահի վկայականը
«ՌԴ նախագահի անցած ընտրություններն ամենամաքուրն ու թափանցիկն էին երկրի ամբողջ պատմության ըթնացքում...
Կրեմլը՝ Թրամփից Պուտինին շնորհավորանքի բացակայության մասին. Առավոտը երեկոյից ավելի իմաստուն է
Դա չպետք է ոչ բարեկամական քայլ համարել…
Charlie Hebdo–ն Ռուսաստանի նախագահական ընտրությունների մասին ծաղրանկար է հրապարակել (ֆոտո)
Ծաղրանկարը թողարկվել է մարտի 14-ի համարում՝ այսինքն, Ռուսաստանի նախագահական ընտրություններից մի քանի օր առաջ...
Նավալնին «գրողի ծոցն» է ուղարկել բոլորին, ովքեր քննադատում էին Սոբչակի հետ ընդհարման համար
Նավալնին տեսահոլովակ է հրապարակել, որում Սոբչակն ասում է...
Սպիտակ տուն. Ռուսաստանի նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինի հաղթանակը անսպասելի չէր
Նա նշել է, որ ԱՄՆ-ն կաշխատի Ռուսաստանի հետ այնտեղ, որտեղ դա հնարավոր է...
ՌԴ նախագահական ընտրությունները արդյունավետ են անցկացվել, բայց մրցակցությունն անբավարար էր. ԵԱՀԿ
Ազատությունների մի շարք սահմանափակումներ կրճատել էին մրցակցության հնարավորությունները…
Ամենաշատ