News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հատուկ ծառայությունները կարող են արդյունավետ գործիք դառնալ Հյուսիսային Կորեայի իշխանությունների ձեռքին Կորեական թերակղզում զինված հակամարտության ծագման պարագայում, հաղորդում է National Interest-ը։

Պարբերականը, վկայակոչելով Պենտագոնի զեկույցը, նշում է, որ Հյուսիսային Կորեան ունի երկու հիմնական հատուկ ծառայություններ, որոնք պատասխանատու են հետախուզական գործունեության համար:

Առաջինը զբաղվում է արտաքին հետախուզությամբ եւ գաղտնի գործողություններով: Երկրորդ գործակալությունը պատասխանատու է հակահետախուզության համար: Սակայն Հարավային Կորեայում գործում են եւս երկու գործակալություններ, որոնք գործում են Հարավային կորեայի տարածքոում:

Պենտագոնում պնդում է, որ գերատեսչությունն անմիջականորեն պատասխանատու է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին:

Մյուս երկու հատուկ ծառայությունների գործունեությունն ուղղակիորեն կապված է Հարավային Կորեայի հետ: Այսպես, Միասնական ճակատի բաժինը զբաղվում է Հարավում հյուսիսկորեամետ խմբերի ստեղծման եւ միջկորեական բանակցությունների համար:
Երկրորդ հատուկ ծառայության մարմինը, որը Պենտագոնի զեկույցում անվանվում է 225-րդ Բյուրո, ընդհատակում է աշխատում։ Ամերիկյան զինվորականների փոխանցմամբ՝ այն պատասխանատու է Հարավային Կորեայում գործակալների պատրաստման համար, ինչպես նաեւ ընդհատակյա կազմակերպությունների ստեղծմամբ, որոնք զբաղվում են անկարգություններ ու հեղափոխություններ հրահրելով։

National Interest-ը շեշտում է, որ հատուկ ծառայությունները Հյուսիսային Կորեայի հիմնական սյուներից մեկն են: Փորձագետները կարծում են, որ Հյուսիսային Կորեայի գործակալները կարող են հաջողությամբ գործել արտասահմանում: Այսպես, Հյուսիսային Կորեայի հատուկ ծառայություններին են վերագրվում Կիմ Չեն Ընի ավագ եղբոր՝ Կիմ Չեն Նամի սպանությունը:

Պարբերականում նշել են նաեւ, որ հյուսիսկորեական հատուկ ծառայությունները կարող են հաջողությամբ օգտագործվել զինված հակամարտության պարագայում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ