News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կապված Փարքլենդի դպրոցում (Ֆլորիդա նահանգ) փետրվարի 14-ին տեղի ունեցած հրաձգության հետ՝ ԱՄՆ հազարավոր բնակիչներ փետրվարի 17-ին հանրահավաք են անցկացրել՝ պահանջելով խստացնել երկրում հրազենի շրջանառության վերահսկողությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Բողոքներ են հնչել Կոնգրեսում Հանրապետական կուսակցության եւ Ազգային հրաձգային ասոցիացիայի հասցեին, որոնք երկրում զենքի լոբբիի գլխավոր կազմակերպական կառույցներն են:

Ինչպես փոխանցում են առաջատար հեռուստաալիքները, բազամահազարանոց ցույց է տեղի ունեցել Փարքլենդում՝ «Մարջորի Սթոունմեն Դուգլաս» դպրոցի աշակետների, նրանց ծնողների եւ ուսուցիչների մասնակցությամբ, որտեղ 19-ամյա Նիկոլաս Քրուզը 17 մարդու է գնդակահարել: Ավագ դասարանի աշակերտուհի Էմմա Գոնսալեսը քաղաքական գործիչներին կոչ է արել դադարեցնել ընդունել Ազգային հրաձգային ասոցիացիայի նվիրատվությունները: «Քաղաքական գործիչները, որ նստած են իրենց դղյակներում եւ Սենատի իրենց տեղերում, որոնք ֆինանսավորվում են Ազգային հրաձգային ասոցիացիայի հաշվին, հայտարարում են, որ անհնար էր տեղի ունեցածը կանխել: Մենք դա անհեթեթություն ենք համարում»,- ասել է նա ցուցարարների հավանություն տվող բացականչությունների ներքո, որոնք օրեմսդիրներին խայտառակությամբ են խարանել:

Ցուցարարները պարզել էին պաստառներ՝ «Այլեւս երբե՛ք», «Գոնե հիմա ինչ-որ բան արեք», «Թույլ մի՛ տվեք մեր ընկերներին զոհվել» գրություններով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ