News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Պարքլենդում երբ զանգվածային սպանության 19-ամյա մեղավորը զենքով հայտնվեց Marjory Stoneman Douglas High School-ում եւ հրաձգություն իրականացրեց, նրա նախկին դասարանցիները, ընկերները, ուսուցիչները  շատ չզարմացան, գրում է USA.one-ը:

Պարզվում է, որ Նիկոլաս Քրուզը վաղուց է ատամ ունեցել ուսումնական հաստատության վրա: Մարդասպանի դպրոցական ծանոթ Բրենթ Բլեքը ABC-ին պատմել է, որ նա դեռ անցյալ տարի էր խոստացել գնդակահարել դպրոցը, երբ դեռ աշակերտ էր: Աշակերտները շատ էին կատակում այն առիթով, որ նա կարող է հրաձգություն կատարել դպրոցում:

«Դա բոլորն էին կանխատեսում», —WJXT-ին ասել է նրանցից մեկը:

11-րդ դասարանի աշակերտուհի Վիկտորիա Օլվերան պատմել է, որ Քրուզին դպրոցից հեռացրել են անցյալ տարի՝ իր նախկին ընկերույու նոր զուգընկերոջ հետ կռվի պատճառով:

Քրուզի նախկին համադասարանցի Ջոշուա Չարոն հավելել է, որ հեռացումը կապված է եղել նաեւ նրա հետ, որ Քրուզի ուսապարկում փամփուշտներ են գտել, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Շրջանի սուպերինտենդանտ Ռոբերտ Ռանսին հայտարարել է, որ ինքը տեղյակ չէ դպրոցում Քրուզի վերաբերյալ սպառնալիքների մասին, սակայն մաթեմատիկայի ուսուցիչ Ջիմ Հարդը Miami Herald-ին հայտնել է, որ դպրոցի տնօրինությունը էլեկտրոնային նամակ էր ուղարկել ուսուցիչներին՝ նախազգուշացնելով  Քրուզի մասին:

Ինչ վերաբերում է զենքին՝ AR-15 հրացանին, ապա մարդասպանն այն օրինական ճանապարհով է  ձեռք բերել: Այս տեղեկությունը Sun-senlinel-ին հաստատել է դատախազ Ջիմ Լյուիսը:

Նիկոլասի հոգեբանական խնդիրները խորացել էին  մոր մահից հետո: Նրա ամուսինը՝ Ռոջերը սրտի կաթվածից մահացել էր ավելի վաղ: Տղաները որբ էին մնացել: Մարդասպանի մտերիմները նկատել էին, որ մահից հետո նա դեպրեսիայի մեջ էր ընկել:

Սուրբ Վալենտինի օրը դեռահասը հայտնվել էր իր ատելի ուսումնական հաստատության մոտ՝ փաթաթված փամփուշտի ժապավենով: Նա սպանել է 17 մարդու, տասնյակ մարդիկ վիրավորվել են:

Մեկ ժամ անց դեպքի վայրից ոչ հեռու մարդասպանին ձերբակալել էին: Նա չէր դիմադրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ