News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Փարքլենդ (Ֆլորիդա նահանգ) քաղաքի դպրոցում կրակ բացած Նիկոլաս Քրուզը մտադիր է քննիչների հետ գործարքի գնալ եւ դատարանում ճանաչել իր մեղքը, որպեսզի խուսափի մահապատժից, հաղորդում է NBC հեռուստաընկերությունը։

Քրուզի փաստաբանները նախատեսում են դատախազների հետ քննարկել գործարքի հնարավորությունը, որը ենթադրում է նրա կողմից մեղքի ճանաչում ցմահ դատապարտման դիմաց՝ առանց ժամանակից շուտ ազատ արձակվելու հնարավորությամբ։

Նշենք, որ Քրուզին մեղադրանք է առաջադրվել 17 կետով դիտավորյալ սպանության համար։ Դեռեւս փաստաբանները պաշտոնապես գործարք կնքնելու մտադրություն չեն հայտնել, սակայն փաստաբանները համոզված են, որ հենց այդպես էլ կլինի։

Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին Ֆլորիդայի դպրոցներից մեկում 19-ամյա Նիկոլաս Քրուզը կրակ էր բացել աշակերտների ու ուսուցիչների վրա AR-15 հրազենով, որը ամերիկյան ոստիկանությունն է գործածում ու որը վաճառվում է որսորդական խանութներում։ Հրաձգության հետեւանքով 17 մարդ էր զոհվել։

Թրամփը այցելել է Ֆլորիդայի դպրոցում հրաձգության հետեւանքով տուժածներին

Հրաձգություն Ֆլորիդայի դպրոցներից մեկում. զոհվել է 17 մարդ

Ի՞նչ է հայտնի Ֆլորիդայի հրաձիգի մասին

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ