News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը ողջունել է ՄԱԿ ԱԽ Սիրիայի ճգնաժամի հարցով վերջին բանաձեւի ընդունումը եւ հակամարտող կողմերին կոչ է արել ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմը լիամասշտաբ պահպանել: Այս մասին նշված է Ջոնսոնի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Twitter-ի նրա էջում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ես ողջունում եմ ՄԱԿ Անվտանգության խորհրդի Սիրիայի հարցով թիվ 2401 բանաձեւի այսօրվա միաձայն ընդունումը: Առկա է հումանիտար օգնություն ցուցաբերելու եւ Սիրիայի ամբողջ տարածքում բժշկական տարհանում անցկացնելու հապշտապ անհրաժեշտություն, բայց հատկապես Արեւելյան Գուտայում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ջոնսոնը նաեւ պահանջել է, որպեսզի Սիրիայի իշխանությունների դաշնակից երկրները երաշխավորեն Դամասկոսի կողմից ընդունված բանաձեւի դրույթների կատարումը: «Նրանք, ովքեր ազդեցություն ունեն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա, հիմա պետք է ապահովեն, որ հրադադարի ռեժիմն ամբողջությամբ կատարվի»,- հայտարարել է Բրիտանիայի ԱԳ նախարարը:

ՄԱԿ ԱԽ-ն Սիրիայում 30-օրյա զինադադարի հաստատման մասին միաձայն բանաձեւ է ընդունել 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ