News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 25
Տեսնել լրահոսը

Եվրոպայի շատ երկրներում բնական է համարվում խանութ, սրճարան կամ ռեստորան գնալ ընտանի կենդանու հետ: Մթերային խանութները բացառություն չեն: Հաճախ կարելի է նկատել, ինչպես են տերերը սուպերմարկետներում կենդանիների հետ մթերքներ ընտրում:

Հայաստանում այս կարգն ընդունված չէ եւ ընտանի կենդանու հետ խանութ մտնելու փորձը կարող է տհաճ տեսարանով ավարտվել: Բարեբախտաբար, դանդաղ, բայց երկրում կենդանական աշխարհի հանդեպ վերաբերմունքը փոխվում է եւ հաճախ դրան նպաստում են առանձին  «պիոներները»:

 «Պիոներներից» մեկի հետ հանդիպել եւ զրուցել են NEWS.am-ի թղթակիցները:

Հունվարի վերջին Երեւանում բացվեց սրճարան-տատու ստուդիա «Canvas»: Կենդանիների սիրահարների շրջանում բացման լուրը շատ արագ տարածվեց, չէ որ այստեղ կարելի է ընտանի կենդանու հետ գալ:

Այցելուները հայտնվում են սրճարանում Հյուսիսային պողոտայից, իսկ դռանը մոտենալով կարելի է պատուհանագոգին քնած բենգալյան կատվի տեսնել:

Այցելուներին դիմավորում է կարճ սանրվածքով համակրելի մի աղջիկ: Նա սեփականատերն է (ամուսնու՝ Կարենի հետ) եւ սրճարան-ստուդիայի ստեղծողը: Հայաստանում նման սրճարան-ստուդիան դեռ միակն է:

 «Ես երկու շուն եւ կատու ունեմ: Իմ փորձից գիտեմ, որ երբ շների հետ դուրս ես գալիս զբոսնելու, ուզում ես սրճարան մտնել: Բայց փակ սրճարաններում կենդանիների հետ մուտքն արգելված է, բաց սրճարաններում էլ շատ հաճախ թույլ չեն տալիս կենդանիների հետ մտնել: Ուստի որոշեցինք, որ ուզում ենք ընլերների համար ընտանեկան սրճարան ստեղծել եւ անպայման այնպիսի ձեւաչափով, որը Հայաստանում դեռ չկա», - պատմել է Հասմիկը:

Արդյունքում բացվել է սրճարան-ստուդիան, որտեղ ցուցադրվում են երիտասարդ նկարիչների ստեղծագործություններ եւ շուտով տատու սրահ կբացվի:

Սրճարանում ծխողների եւ չծխողների սրահներ կան:

 «Կենդանու չափերը կարեւոր չեն: Կարեւոր է, որ կենդանին ագրեսիվ չլինի մյուս կենդանիների եւ մարդկանց նկատմամբ», -նշում է Հասմիկը:

Սրճարանում գերիշխում է կանմաչ գույնը: «Canvas» անգլերենում նշանակում է կտավ:

 «Գույներն ուզում էինք այնպես անել, որ բնությանը առավելագույնս մոտ լինի եւ պարզ ինտերիեր: Փորձել ենք որքան հնարավոր է բարի աուրա ստեղծել», - պատմում  սրճարանի սեփականատերը:

 «Հետո նվեր ստացանք կարմրակատարներ: Նրանց ամռանը պատրաստվում ենք բաց թողնել: Մեր ընկեր օրնիտոլոգը նրանց օգնում է ձմեռն անցկացնել, հետո ամռանը բաց է թողում: Հետո ծովային խոզուկի նվեր ստացանք»:

Սրճարանի այս հատվածի գլխավոր կերպարը 2 տարեկան բենգալյան կատուն է: Հասմիկն արդեն 8 տարի կենդանիների պաշտպանների խմբում է: Միմին Հասմիկի մոտ պատահական է հայտնվել՝ հայտարարությամբ:

«Ես սֆինքսի էի շատ ուզում: Բայց հայտարություն տեսա, որ բենգալյան կատվի համար տեր են փնտրում եւ չդիմացա: Սկզբում վախենում էի, որ շները կատվի հետ լեզու չեն գտնի, բայց ամեն ինչ լավ եղավ: Հիմա նրանք ընկերացել են, հատկապես էգ շան հետ: Այժմ Միմին մեր սրճարանի փիար մենեջերն է: Այցելուների 90 տոկոսը գալուց առաջ զանգում եւ հարցնում է՝ Միմին սրճարանու՞մ է: Հաճախ անցորդները մտնում են՝ Միմիին պատուհանագոգին տեսնելով:

 «Կարծում եմ այնպիսի սրճարանները, որտեղ այցելուները կարող են  գալ եւ շփվել կենդանիների հետ, հիմնականում դաստիարակչական  գործառույթ ունեն: Հաճախ է լինում, որ մարդու մոտ ինչ-որ պատճառներով վախ է լինում: Այսպիսի սրճարանները նրան այդ վախը հաղթահարելու հնարավորություն են տալիս», - ժպտալով ասում է Հասմիկը:

«Իմ շներն էլ են շատ հանգիստ: Երեխայի բնությանը բոնորոշ չէ կենդանիներից վախենալ: Եվ երեխայի մոտ վախը հիմնականում սխալ դաստիարակության արդյունք է: Ծնողները, որոնք երեխաներին շներով են  վախեցնում, շատ սխալ են իրենց պահում: Երբ երեխաները մեծանան, նույն կերպ են վարվելու: Եվ հիգենայի հարցերը հաճախ սխալ կերպ են ներկայացվում: Եթե կենդանին պատվաստված է, մաքուր եւ խնամված, այն մարդու համար չի կարող վտանգ ներկայացնել», - ընդգծում է Հասմիկը:

 «Իմ ծնողներն էլ են սիրում կենդանիների, մեր տանը միշտ կենդանիներ են եղել»:

Որպես կենդանիների հանդեպ հասարակության վերաբերմունքի օրինակ Հասմիկը նշեց, որ Թուրքիայում իրավիճակն ավելի լավ է, քան Հայաստանում:

 «Փողոցներում կերի համար ապարատներ կան: Գիշերները կենդանիներին խանութ են թողնում: Մեզ մոտ մատների վրա կարելի է հաշվել խանութների նման սրտացավ տերերի», - ասել է Հասմիկը:

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վիրջինիայում հազվադեպ երկգլխանի օձ են հայտնաբերել
Վրաստանում տուգանքներ են սահմանում ընտանի կենդանիների իրավունքների եւ բարօրության կանոնների խախտման համար
Կենդանիների առողջության համար անհրաժեշտ նորմերի խախտման համար տուգանքը կկազմի 150 լարի...
«Նաուտիլուսի» արշավախումբը Հավայան կղզիների ջրերում վախեցնող ձուկ է տեսել
Այն նման է շատ խորը ջրերում ապրող օձաձկանը․․․
Պարզվել է՝ գորիլաները կարող են ողջ կյանքի ընթացքում ընկերություն անել
Մասնագետները նկատել են, որ գորիլաները հաճախ են վիճում այլ խմբերի ներկայացուցիչների հետ...
Նոր Զելանդիայի ափին հսկայական թունավոր մեդուզա են հայտնաբերել
Սովորաբար նրանք հայտնվում են գարնանը կամ ամռանը, երբ ջուրը սկսում է ծաղկել....
Հավայիում կատունեորի արգելոցը հայտնի տեսարժան վայր է դարձել
Կատուների ապաստարանը գրեթե ամբողոջությամբ գոյատեւում է զբոսաշրջիկների նվիրատվությունների շնորհիվ...
Ամենաշատ
Partner news