News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 17
Տեսնել լրահոսը

Լոռու մարզում մարտի 1-ին չեխ կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու գործն ուղարկվեց դատարան:

Ըստ մեղադրանքի՝ Արմեն Ֆ.-ն մարտի 1-ին ժամը 19:30-ի սահմաններում Էվա Յ.-ի կամքին հակառակ ցանկացել է կատարել սեռական բնույթի գործողություններ:

Արմենին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները): Տղամարդը կալանավորված է:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2018թ. մարտի 2-ին Չեխիայի Հանրապետության քաղաքացի հանդիսացող 28-ամյա աղջիկը հաղորդում է տվել, որ մարտի 1-ին մի երիտասարդ փորձել է բռնությամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարել իր նկատմամբ:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Լոռու մարզի բնակիչ է՝ ծնված 1994 թվականին: Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ դեպքի օրը՝ ժամը 19։30-ի սահմաններում, օտարերկրացի 28-ամյա աղջիկը Գուգարքում հեծանվով զբոսնելիս մոլորվել է եւ հայտնվել ամայի դաշտում, որտեղ նրան է մոտեցել մի երիտասարդ եւ օգտվելով շրջակա տարածքում մարդկանց բացակայությունից՝ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել աղջկա նկատմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խոշոր ավտովթար Երեւանում․ բախվել են ոստիկանական Nissan-ը եւ N 74 երթուղու «Գազելը»․ 7 վիրավոր կա (ֆոտո)
Nissan-ը հաշվառված է ՀՀ ոստիկանության հաշվեկշռում․․․
8 անգամ դատապարտված Հարությունը դարձյալ կալանավորվել է․ գողությունների շարք Ոստիկանության տեսանյությում
Նախկինում 8 անգամ, այդ թվում՝ գողության համար դատապարտված Հարություն Հակոբյանը ձերբակալվել է․․․
«06»-ով ընկել են Արփա գետը․ կան տուժածներ (ֆոտո)
ԱԻՆ փրկարարները վերամբարձ կռունկի միջոցով ավտեմեքենան դուրս են բերել գետից․․․
Թուրք երիտասարդը խանութում բոլորի աչքի առաջ 44 դանակի հարվածով սպանել է ընկերուհուն
Ձերբակալված տղան ոստիկանություն ասել է, թե խանդի պատճառով է...
Նոր Հաճնի կարմրջին բախվել են «ՎԱԶ 2101»-ը, Nissan March-ն ու Honda Fit-ը. կա 4 վիրավոր (ֆոտո)
Մերկասառույցի պատճառով հերթական վթարն է տեղի ունեցել...
Նուբարաշենի աղբանոցի մոտ բախվել են Volkswagen Passat-ը, ԿԱՄԱԶ-ն ու առանց համարանիշների 06-ը. կա վիրավոր (ֆոտո)
Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորի ինքնությունը...
Ամենաշատ
Partner news