News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Քալիֆորինայում՝ վետերանների տանը երեք պատանդները զոհվել են, նրանց գերեվարած չարագործը եւս մահացած է։ Այս մասին հաղորդում է ABC հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ իր աղբյուրը։

«Հանցագործը եւս զոհվել է, նրա մահվան հանգամանքները ճշտվում են, Հետախուզությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները շրջափակել են տունը»,–ասված է հաղորդագրության մեջ։

Զոհված երեք պատանդները կանայք էին։

Հիշեցնենք, որ մարտի 10-ին Քալիֆորնիայի Յոնտվիլ քաղաքում, որտեղ  ապրում է մոտավորապես հազար տարեց վետերան եւ պատերազմի մասնակից հաշմանդամներ, զինված տղամարդը պատանդ է վերցրել երեք մարդու։

Շերիֆի տեղական վարչությունը Twitter-ում հրապարակել է զգուշացում, որից հետեւում է, որ համալիրին չպետք է մոտենալ: Թե ինչ պատճառներով՝  չի բացատրվում:

Ավելի վաղ իշխանություններին հայտնել էին, որ հաստատությունից մի փոքր հեռու զրահաբաճկոնով եւ հրացանով մարդ են նկատել, լսվել են կրակոցներ:

Napa Valley Register պարբերականի տվյալներով տղամարդը 36 տարեկան էր, վետերանների տանը էմոցիոնալ տրավմայի բուժում էր անցնում։

Կալիֆորնիայում անհայտ անձը վետերանների կենտրոնում երեք մարդու է պատանդառել

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ