Կալիֆորնիայի Յոնտվիլ քաղաքում, որտեղ  ապրում է մոտավորապես հազար տարեց վետերան եւ պատերազմի մասնակից հաշմանդամներ, ուրբաթ զինված տղամարդը պատանդ է վերցրել երեք մարդու, հայտնում է The Associated Press-ը՝ հղում կատարելով տեղական հրշեջ ծառայության ներկայացուցչին:

Շերիֆի տեղական վարչությունը Twitter-ում հրապարակել է զգուշացում, որից հետեւում է, որ համալիրին չպետք է մոտենալ: Թե ինչ պատճառներով՝  չի բացատրվում:

Ավելի վաղ իշխանություններին հայտնել էին, որ հաստատությունից մի փոքր հեռու զրահաբաճկոնով եւ հրացանով մարդ են նկատել, լսվել են կրակոցներ:

NAPA CO SHERIFF: Police activity at the Veterans Home in Yountville. Please avoid the area. No action required. https://t.co/DAGVsOILnV

— County of Napa (@CountyofNapa) 9 марта 2018 г.