News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ՌԼԴԿ) առաջնորդ, ՌԴ նախագահի թեկնածու Վլադիմիր Ժիրինովսկին մտադիր է պահանջել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովայի հրաժարականը:

Ժիրինովսկիի գլխավոր դժգոհությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեությունից կապված է նախագահական ընտրությունների նախաշեմին բանավեճերի կազմակերպման հետ: Ըստ վերջինիս՝ ՌԼԴԿ-ն ԿԸՀ-ին առաջարկել է թեկնածուներին երեք խմբի բաժանել. առաջին խմբին տալ Առաջին ալիքը, երկրորդին՝ «Ռոսիա 1»-ի եթերը, երրորդին` «ՏՎ Ցենտր»-ը, իսկ ռադիոյից ընդհանրապես հրաժարվել կամ թողնել վստահված անձանց: «Սակայն մեզ չընդառաջեցին»,- «ՏԱՍՍ»-ի մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ժիրինովսկին:

«Այսպիսի ԿԸՀ-ը մեզ, իհարկե, հարկավոր չէ: Մենք կպահանջենք փոխել ղեկավարությանը»,- ասել է քաղաքական գործիչը: Ժիրինովսկին նշել է, որ ՌԼԴԿ-ն կարող է առաջարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար նշանակել Լիբերալ-դեմոկրատական խմբակցության նախկին պատգամավոր, Ռուսաստանի ԿԸՀ-ի անդամ Սերգեյ Սիրոտկինին: «Մեզ մոտ կա Սիրոտկինըն, իսկ եթե նա ԿԸՀ-ի բոլոր նիստերին արժանի կերպով ինձ չպաշտպանի, մենք կփոխարինենք նաեւ նրան»,- հավելել է ՌԼԴԿ-ի առաջնորդը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնությունում նախագահական ընտրությունները կկայանան մարտի 18-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պուտինին հանձնվել է Ռուսաստանի Դաշնության ընտրված նախագահի վկայականը
«ՌԴ նախագահի անցած ընտրություններն ամենամաքուրն ու թափանցիկն էին երկրի ամբողջ պատմության ըթնացքում...
Կրեմլը՝ Թրամփից Պուտինին շնորհավորանքի բացակայության մասին. Առավոտը երեկոյից ավելի իմաստուն է
Դա չպետք է ոչ բարեկամական քայլ համարել…
Charlie Hebdo–ն Ռուսաստանի նախագահական ընտրությունների մասին ծաղրանկար է հրապարակել (ֆոտո)
Ծաղրանկարը թողարկվել է մարտի 14-ի համարում՝ այսինքն, Ռուսաստանի նախագահական ընտրություններից մի քանի օր առաջ...
Նավալնին «գրողի ծոցն» է ուղարկել բոլորին, ովքեր քննադատում էին Սոբչակի հետ ընդհարման համար
Նավալնին տեսահոլովակ է հրապարակել, որում Սոբչակն ասում է...
Սպիտակ տուն. Ռուսաստանի նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինի հաղթանակը անսպասելի չէր
Նա նշել է, որ ԱՄՆ-ն կաշխատի Ռուսաստանի հետ այնտեղ, որտեղ դա հնարավոր է...
ՌԴ նախագահական ընտրությունները արդյունավետ են անցկացվել, բայց մրցակցությունն անբավարար էր. ԵԱՀԿ
Ազատությունների մի շարք սահմանափակումներ կրճատել էին մրցակցության հնարավորությունները…
Ամենաշատ