News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գերմանիայի ներքին գործերի նոր նախարար Հորսթ Զեեհոֆերը հայտարարել է, որ իր կարծիքով՝ երկրում «իսլամը տեղ չունի»: Նման դիրքորոշումը կտրականապես հակասում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի քաղաքականությանը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

Զեեհոֆերը, որը վերջերս է ՆԳ նախարարի պաշտոնը զբաղեցրել Գերմանիայի նոր կոալիցիոն կառավարությունում, վաղուց ի վեր ակտիվորեն քննադատում է փախստականների նկատմամբ Մերկելի քաղաքականությունը եւ հիմա ներկայացրել է խնդրի լուծման իր տեսլականը:

Նրա խոսքը կարելի է դիտարկել որպես ընտրողների ձայների մի մասի հետնվաճման փորձ, որոնք խորհրդարանական ընտրությունների ժամանակ աջակցել են «Այլընտրանք Գերմանիայի համար» ուլտրաաջ կուսակցությանը:

Զեեհոֆերը, որը ղեկավարում է Մերկելի Քրիստոնեադեմոկրատական միության հետ մշտական դաշինքի մեջ մտնող կուսակցությունը, հանդես է եկել նաեւ ապաստան չստացած միգրանտների  արտաքսման կանոնների խստացման օգտին:

2015 թվականին Գերմանիա է ժամանել ավելի քան մեկ միլիոն միգրանտ, երբ Մերկելը թույլ էր տվել երկիր մուտք գործել ռազմական հակամարտությունից փախած սիրիացիներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բայդենը հայտնել է ԱՄՆ-ում մուսուլմանների հանդեպ ատելության «ահավոր» բռնկման մասին
Ատելության բռնկում մուսուլմանների դեմ ԱՄՆ-ում...
Շվեդիայի ոստիկանությունը ձերբակալել է երեք դեռահսների, որոնք ներգրավված են Ղուրանի այրումից հետո անկարգությունների մեջ
Նշվում է, որ ձերբակալվածներից մեկը կասկածվում է նաեւ երկու հրկիզումների մեջ...
Ֆրանսիան արգելել է դպրոցներում մուսուլմանական հագուստ կրել 
Դպրոցներում աշակերտներին կդիմավորեն, և նրանց կբացատրեն...
Չինաստանում հայտարարել են իսլամի չինականացման անհրաժեշտության մասին
Սինցզյան ինքնավար շրջան կատարած այցի ժամանակ ՉԺՀ ղեկավար Սի Ծինփինը հայտարարել է տարածաշրջանում կայունության ամրապնդման ․․․
Ստոկհոլմում տեղի է ունեցել Ղուրանի այրման նոր ակցիա
Ակցիան տեղի է ունեցել Էնգբյուբադետ լողափին...
Շվեդիայի մայրաքաղաքում նորից պատրաստվում են այրել Ղուրանը
Ղուրանի այրումը նախատեսված է հուլիսի 31-ին...
Ամենաշատ