News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել մի շարք ռուսական լրատվամիջոցների հեռանալը Պետդումայից՝ ի նշան Սլուցկիի հարցով էթիկայի հանձնաժողովի որոշման դեմ բոյկոտի՝ նշելով, որ դա երկրի նախագահի վարչակազմի խնդիրը չէ, գրում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Նա նաեւ հրաժարվել է մեկնաբանել Էթիկայի հանձնաժողովի որոշումը։ 

Նշենք, որ մարտի 21-ին Պետդումայի էթիկայի հարցերով հանձնաժողովը Սլուցկիի գործողություններում ոչ մի խախտում չի գտել: Հանձնաժողովի նիստում BBC-ի ռուսական ծառայության թղթակից Ֆարիդա Ռուստամովան եւ «Դոժդի» պրոդյուսեր Դարյա Ժուկը պատմել են, թե Սլուցկին ինչպես է իրենց հետապնդել: Ի պատասխան հանձնաժողովի անդամները սկսել են հարցնել, ինչու են այդ ոտնձգությունների մասին մտաբերել միայն նախագահական ընտրությունների նախաշեմին:

Հանձնաժողովի որոշումից հետո ՌԲԿ-ն հայտարարել է, որ իր թղթակիցներին Պետդումայից հետ է կանչում, նույն կերպ է վարվել «Դոժդ» հեռուստաալիքը: «Կոմերսանտ» պարբերականը որոշել է, որ չի համագործակցի Սլուցկիի եւ էթիկայի հանձնաժողովի հետ ի համերաշխություն լրագրողների: «Լենտա.ռու»-ն խոստացել է հեռացնել Սլուցկիի հետ կապված բոլոր նյութերը:

«Էխո Մոսկվիի» գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը հայտարարել է, որ իր աշխատակիցներին Պետդումայից հետ է կանչում, քանի որ այն լրագրողների աշխատանքի համար «վտանգավոր վայր» է դարձել:

Պետական դուման հավատարմագրումից կզրկի այն լրատվամիջոցներին, որոնք Սլուցկու պատճառով բոյկոտ են հայտարարել

#Metoo. Ռուսական լրատվամիջոցներ vs Պետդումա

#Metoo. «Դոժդը» եւ «Ъ»-ն Սլուցկուն բոյկոտում են

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Նա հիմնել և դարձել է «Հայաստանը մեկ շաբաթում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիրը, ինչպես նաև աշխատել է «Ռեգնում» լրատվական գործակալությունում...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Ամենաշատ