News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«Դոժդ» հեռուստաալիքը հայտարարել է, որ Պետական դումայի հետ աշխատանքը դադարեցնում է էթիկայի հանձնաժողովի որոշումից հետո, որը Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկու պահվածքում խախտումներ չի հայտնաբերել, փոխանցում է Gazeta-ն: 

Հեռուստաալիքի հայտարարության համաձայն՝  Պետդումայի եւ պատգամավորական էթիկայի հանձնաժողովի դիրքորոշումը խմբագրությանը վրդովել է:

«Դոժդը» Պետդումայի հետ համագործակցությունը կդադարեցնի մինչեւ խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը եւ ՌԼԴԿ խմբակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին այնտեղ կարգուկանոն չհաստատեն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ խմբագրությունը պահանջում է հանձնաժողովի որոշման վերանայում եւ Սլուցկուն ոտնձգությունների մեջ մեղադրանքներով իսկական քննության անցկացում:

«Կոմերսանտ» հրատարակչատան խմբագրությունը հանձնաժողովի անդամների մոտեցումը կործանարար է համարում, քանի որ նրանց համար կորպորատիվ էթիկան արդարությունից կարեւոր է:

«Հույս ունենք, որ այս պատմության վերջակետը դրված չէ: Սակայն մեր կողմից վերջակետ ենք դնում պատգամավոր Սլուցկու՝ որպես նյուսմեյքերի եւ էթիկայի հանձնաժողովի հետ փոխգործակցությանը, քանի որ հետեւում ենք էթիկական այլ հայացքների»,- նշված է հրատարակչատան հայտարարության մեջ:

Ավելի վաղ Պետդումայի էթիկայի հանձնաժողովի որոշման մեջ նշված էր, որ փաստերի հանրագումարը վկայում է Դումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկուն ուղղված մեղադրանքների ընտրողականության, նպատամիտության եւ ծրագրված բնույթի մասին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ