News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայում հարձակումների շարքից հետո, որին զոհ էր գնացել 4 մարդ, հայտարարել է, որ անհրաժեշտ է ահաբեկչության դեմ պայքարի ավելի խիստ միջոցներ ընդունել՝ «հատկապես սահմաններին», փոխանցում, է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ֆրանսիան պատվում է մեծ հերոսին: Ոստիկանը զոհվել է այն բանից հետո, երբ ԻՊ-ի հետ կապ ունեցող հարձակման ժամանակ համարձակորեն փոխարինել է պատանդին: Այսպիսի խիզախ շատ մարդիկ կան, որոնք մշտապես պայքարում են արմատական իսլամական ահաբեկչության դեմ: Անհրաժեշտ են էլ ավելի խիստ միջոցառումներ՝ հատկապես սահմաններին»,- Twitter-ում նշել է Թրամփը:

Ուրբաթ ծագումով Մարոկկոյից 26-ամյա Ռեդուան Լաքդիմը սպանել էր մեքենայի վարորդին, հարձակվել անզեն հատուկ նշանակության ջոկատայինների վրա, որից հետո  Օդ դեպարտամենտի սուպերմարքեթում պատանդներ վերցրել: Դեպքի վայր եկած Բելթրամը խնդրել է իրեն պատանդ կնոջ հետ փոխանակել: Գրոհի ժամանակ ժանդարմը ծանր վիրավորվել է եւ շաբաթ առավոտյան հիվանդանոցում մահացել: Ֆրանսիական լրատվամիջոցները հայտնում են, որ փոխգնդապետի գործողությունների շնորհիվ հաջողվել է մի քանի մարդու կյանք փրկել: Հարձակման հետեւանքով զոհվել է 4 մարդ, եւս 15-ը վիրավորվել է:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանձնարարել է փոխգնդապետ Բելթրամի հիշատակին նվիրված հանդիսավոր միջոցառում անցկացնել:

Ֆրանսիայում պատանդների ազատ արձակման դիմաց հանձնված ոստիկանը մահանալուց ժամեր առաջ պսակադրվել է 

Մակրոնը ահաբեկչական հարձակումից հետո հանձնարարել է ստուգել արմատական վարք դրսևորած բոլոր անձանց ռեեստրները 

Ֆրանսիայում զոհվել է ոստիկանը, որը պատանդների փոխարեն հանձնվել էր պատանդառուին
Ֆրանսիայում ոստիկանությունը սպանել է պատանդառուին
Ֆրանսիայի հարավում զոհված պատանդների թիվը հասել է 3-ի
Ֆրանսիական Տրեբ քաղաքի սուպերմարկետում պատանդներն ազատ են արձակվել. կան տուժածներ

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ