News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարտի 23-ին երկրի հարավում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո իրավապահ մարմիններին հանձնարարել է հատուկ ծառայությունների կողմից գրանցված կասկածելի անձանց տվյալների ամբողջական ստուգում անցկացնել: Այս մասին նշվում է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ, որը տարածվել է Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի՝ մարտի 24-ին կայացած  արտակարգ նիստից հետո, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Հանրապետության Նախագահ Էմմանուել Մակրոնը պահանջել է, որպեսզի ոստիկանապետերն այս շաբաթ դեպարտամենտների մակարդակով հավաքեն բոլոր խմբերին, որոնք պատասխանատու են արմատականության նշաններով անձանց հետևելու համար», նշվում է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ:

Ֆրանսիայում զոհվել է ոստիկանը, որը պատանդների փոխարեն հանձնվել էր պատանդառուին
Ֆրանսիայում ոստիկանությունը սպանել է պատանդառուին
Ֆրանսիայի հարավում զոհված պատանդների թիվը հասել է 3-ի
Ֆրանսիական Տրեբ քաղաքի սուպերմարկետում պատանդներն ազատ են արձակվել. կան տուժածներ

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ