Ֆրանսիայի ոստիկանության փոխգնդապետ Առնո Բերտրամը, որը ուրբաթ օրը երկրի հարավում գտնվող սուպերմարկետում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման ժամանակ պատանդների ազատարձակման դիմաց հանձնվել էր հանցագործին, մահից մի քանի ժամ առաջ հիվանդանոցում պսակադրվել էր: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Le Monde-ը:
Ըստ պարբերականի՝ քահանան պսակադրության արարողությունն անցկացրել է հենց վերակենդանացման բաժանմունքում: Արարողությունը, որը զույգը մտադիր էր անցկացնել հունիսին, մոտ մեկ ժամ է տևել:
Հիշեցնենք, որ ուրբաթ 26-ամյա մարոկացի Ռեդուան Լակդիմը պատանդներ էր վերցրել տեղի սուպերմարկետում։ Տղամարդը հայտարարել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը հարելու մասին։ Լակդիմը նաեւ պահանջել էր բանտից ազատել 2015 թվականի Փարիզի ահաբեկչության համար կասկածվող Սալահ Աբդեսլամին։
Ֆրանսիայում պատանդների ազատ արձակման դիմաց հանձնված ոստիկանը մահանալուց ժամեր առաջ պսակադրվել է
Հասանելի է
русский


























