News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երիտասարդ եւ պրոֆեսիոնալ կադրերի բացակայությունն այն հիմնական խնդիրն է, որը խոչընդոտում է Հայաստանում աստղագիտության զարգացմանը: Այս մասին ապրիլի 12-ին հայտարարեց Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի փոխտնօերն Հայկ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ իրավիճակը 90-ականների եւ 2000-ականների սկզբի համեմատ դեպի լավն է փոխվել: Դա պայմանավորված էր նրանով, որ ֆինանսավորումն այժմ ավելի ընդունելի մակարդակի վրա է: Բացի դրանից, աստղագիտի մասնագիտության նկատմամբ հետաքրքրությունն աճում է: «Սակայն մինչ օրս մեր առջեւ կանգնած է երիտասարդ եւ պրոֆեսիոնալ կադրերի ներհոսքի սուր խնդիրը»,- միեւնույն ժամանակ խոստովանեց Հարությունյանը:

Ընդ որում, նա նշեց, որ մասնագիտության մեջ երիտասարդ կադրերի ներհոսք կլլինի, երբ մասնագետները վստահ լինեն, որ, աշխատելով այս ոլորտում, նրանք կարող են բավարարել ոչ միայն իրենց գիտական հավակնությունները, այլեւ՝ լուծել հրատապ սոցիալական հարցերը:

Գիտնականի խոսքով՝ վերջին տարիներին Բյուրականի աստղադիտարանում լայնամասշտաբ աշխատանքներ են իրականացվել, ինչի արդյունքում նորացվել է ոչ միայն շենքը, այլեւ  2.6 մետր տրամագծով աստղադիտակը, որն ամենահզորն է տարածաշրջանում: Այս ամենը հնարավորություն տվել մեծացնել աստղադիտարանի նկատմամբ հետաքրքրությունը: «Այժմ ապրիլ-հոկտեմբեր ամիսներին աստղադիտարանը յուրաքանչյուր օր մինչեւ հարյուր մարդ է այցելում, ընդ որում՝ ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային ժամերին»,- նշեց փոխտնօրենը:

Հայկ Հարությունյանի խոսքով՝ աստղադիտակը ծառայում է գիտնականներին արդեն կես դար: Կառավարման համակարգը վաղուց արդեն հնացել է, եւ սարքը «վերակենդանացնելու» համար համապատասխան դետալներ են անհրաժեշտ: Իշխանություններն օգնել են փոխարինել շարժիչ մեխանիզմը: Աստղադիտակի օգնությամբ մենք գիտնականները հետեւում են աստղերին եւ այլ տիեզերկան օբյեկտներին: Հայ գիտնականներից բացի, աստղադիտակի օգնությանը դիմում են նաեւ արտասահմանցի գիտանականները:

Նա հիշեցրեց, որ, Հայաստանի կառավարության որոշմամբ, աստղադիտարանը ազգային ժառանգության օբյեկտ է ճանաչվել, ինչը թույլ է տվել մեծացնել ֆինանսավորումը: «Վերջին տարիներին մենք ակտիվորեն համագործակցում ենք «Ռոսկոսմոս»-ի հետ: Իսկ 2015 թվականին Աստղագետների միջազգային միությունը մեզ աստղագիտության զարգացման տարածաշրջանային կենտրոնի կարգավիճակ շնորհեց», - ավելացրեց Բյուրականի աստղադիտարանի փոխտնօրենը:

Հիշեցնենք, որ աստղադիտարանը հիմնադրվել է 1946 թվականին աշխարհահռչակ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի կողմից: Նա ղեկավարել է այն 42 տարի: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ