Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան պետք է պատասխանատվություն կրեն Սիրիայի ուղղությամբ հարվածների համար, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Անվտանգության խորհուրդը մեծ փորձ ունի հակամարտությունների կարգավորման եւ դրանց կանխարգելման հարցում: Այն, ինչ տեսանք այսօր, բացի այն, որ հրթիռները հարվածեցին Դամասկոսին, դրանք հարված հասցրին նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։ Եվ արեւմտյան գործընկերները պետք է պատասխանատվություն կրեն դրա համար»,-ասել է նա։