News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրոպական խորհրդարանւը Գազայի հատվածում տիրող իրավիճակի շուրջ կողմերին առավելագույն զսպվածություն ցուցաբերելու կոչ է անում եւ շեշտում, որ առաջնահերթ խնդիր է ցանկացած նոր էսկալացիայից եւ զոհերից խուսափելը: Այս մասին ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ նշվում է  ընդունված բանաձեւում:

«Եվրոպական խորհրդարանը կողմերին առավելագույն զսպվածություն ցուցաբերելու կոչ է անում եւ շեշտում, որ առաջնահերթ խնդիր է ցանկացած նոր էսկալացիայից եւ զոհերից խուսափելը:

Նա ափսոսանք է հայտնում մարդկանց մահվան կապակցությամբ եւ դատապարտում է այն փաստը, որ վերջին երեք շաբաթվա ընթացքում Գազայի հատվածում սպանվել կամ վիրավորվել են անմեղ պաղեստինցի ցուցարարները», - ասվում է ընդունված բանաձեւում: Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում Իսրայելի Պաշտպանության ուժերին ձեռնպահ մնալ անզեն ցուցարարների դեմ մահացու մեթոդների կիրառումից»:

Միեւնույն ժամանակ, բանաձեւը նշում է, որ Եվրոպական խորհրդարանը «հաշվի է առնում Իսրայելի անվտանգության համար գոյություն ունեցող սպառնալիքները եւ իր տարածքն ու սահմանները պաշտպանելու նրա անհրաժեշտությունը` օգտագործելով համաչափ մեթոդներ»: Բանաձեւը «դատապարտում է ՀԱՄԱՍ-ի եւ Իսրայելի դեմ Գազայի հատվածից պայքարող այլ խմբավորումների ահաբեկչական հարձակումները, մասնավորապես` հրթիռների արձակումը եւ թունելների ստեղծմամբ Իսրայելի տարածք գաղտնի ներթափանցումը»:

Իր փաստաթղթում Եվրախորհրդարանը պահանջել է «շրջափակման անմիջական եւ անվերապահ վերացում ու Գազայի հատվածի մուտքի փակման չեղարկում, քանի որ այդ միջոցները հանգեցնում են ողջ տարածաշրջանում հումանիտար ճգնաժամի խորացմանը»: Ստրասբուրգում նաեւ անհրաժեշտ են համարում, որ «Պաղեստինի պետության վարչակազմին հնարավորություն տրվի վերադառնալ Գազայի հատված եւ այնտեղ իրականացնել կառավարական կառավարում, ինչը պետք է առաջնահերթություն համարվի »:

Միեւնույն ժամանակ, բանաձեւը նշում է, որ «ՀԱՄԱՍ-ը շարունակում է պահել բնակչությանն իր վերահսկողության եւ ճնշման տակ» եւ որ «այս տարածքը մնում է միջազգային ահաբեկչական կազմակերպությունների համար ակտիվ գործողությունների գոտի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելը թույլ է տվել քրիստոնյաներին Գազայից գալ Երուսաղեմ՝ նշելու Սուրբ ծնունդը
Գազայի քրիստոնյաներին թույլատրել են գալ Երուսաղեմ՝ նշելու Սուրբ ծնունդը...
Գազայի հատվածի իսրայելական գնդակոծման ժամանակ զոհվել է 34 պաղեստինցի
34 պաղեստինցի զոհվել է իսրայելական գնդակոծումներից...
Իսրայելը ծովային շրջափակում է մտցրել Գազայի հատվածում
Ծովային շրջափակում Գազայի հատվածում...
Նեթանյահուն հայտարարել է Գազայի զինյալների դեմ հարվածները շարունակելու մասին
Իսրայելի վարչապետը շարունակելու է հարվածները...
Իսրայելը Զատկի ժամանակ շրջափակել է պաղեստինյան տարածքները
Իսրայելը ուրբաթ Զատկի տոնակատարության շրջանում Հորդանանի Արեւմտյան ափին պաղեստինյան տարածքներում եւ Գազայի հատվածում 9 օրով շրջափակման ռեժիմ է սահմանել…
ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդը դատապարտել է Իսրայելին պաղեստինցիների սպանության համար
ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդը համապատասխան բանաձեւ է ընդունել...
Ամենաշատ