News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայի որոշումը խոսում է Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցում նշանակալի առաջընթացի մասին։ Այս մասին նշված է Հարավային Կորեայի նախագահի վարչակազմի հաղորդագրությունում՝ կապված Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հայտարարության հետ հրթիռամիջուկային փորձարկումները դադարեցնելու մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Սա շատ դրական պայմաններ կստեղծի առաջիկա միջկորեական գագաթաժողովի եւ ԱՄՆ- Հյուսիսային Կորեա գագաթաժողովի հաջողության համար»,-նշված է հաղորդագրությունում։

Հայտարարությունում նշվում է նաեւ, որ Հարավային Կորեան կներդնի բոլոր ջանքերը գագաթաժողովի պատրաստման համար, որը պետք է Կորեական թերակղզու ապամիջուկայնացման եւ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղին հարթի։

Հիշեցնենք, որ շաբաթ օրը Կիմ Չեն Ընը Կորեայի աշխատավորական կուսակցության Կենտրոնական կոմիտեի լիագումար նիստի ամփոփման ժամանակ հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան դադարեցնում է միջուկային փորձարկումները եւ միանում է միջուկային զինաթափման համաշխարհային գործընթացին սոցիալիստական տնտեսության կառուցման իր նոր ռազմավարությանը համապատասխան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ