News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչները եւ առողջապահության ոլորտի փորձագետ Ալինա Դորյանը հանդիպումներ են ունեցել ԱՄՆ Պետդեպարտամենտի եւ Միջազգային զարգացման գործակալության պաշտոնյաների հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել է ԱՄՆ-ի ուղղակի օգնությունը Արցախի ամենախոցելի բնակիչների համար, ինչպես նաեւ ականազերծման ջանքերին օժանդակությունը: Անդրադարձ է եղել նաեւ առեւտրի հարցերին, Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված միջոցառումներին, Հայաստանում իրավիճակին եւ այլ խնդիրներին:

«Կոնգրեսից HALO Trust-ի համար բավականաչափ ֆինանսավորմամբ մենք շուտով հասնելու ենք նրան, որ Արցախը կմաքրվի ականներից, եւ այսօր մենք հնարավորություն ունենք Արցախի առավել խոցելի բնակիչների՝ երեխաների, մեծահասակների, տարեցների եւ հաշմանդամների համար վերականգնողական ծառայությունները զգալիորեն ընդլայնելու համար: Արցախում ԱՄՆ-ի օգնության իմաստն ու սիմվոլիզմը խաղաղ կյանքի համար ներդրումն է, եւ մենք թույլ չենք տա Բաքվին արգելափակել այդ ջանքերը», - ասել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Ամբարյանը:

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ