News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԲՀԿ-ն այսօր չի, որ միացել է համաժողովրդական շարժման ալիքին, այլ օրեր առաջ, եւ դրա մասին կա ԲՀԿ քաղխորհրդի հայտարարությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

«Ինքներդ էլ տեսնում եք, որ տեւական ժամանակ իրավիճակը շարունակում է պաթյունավտանգ մնալ: Այսօր հաղթել է ժողովուրդը, հաղթել է արժանապատվությունը, նրա արդարացի պահանջը, սակայն հիմա արդեն գալիս է լրջագույն քաղաքական գործընթացների ժամանակը: Այո, ժողովրդի հաղթանակը հիանալի է, բայց հստակ քաղաքական օրակարգով հանդես գալու պահն է եկել, երբ պետք քաղաքական ուժերը պետք է ներկայացնեն իրենց տեսլականն ու այն գործիքակազմը, թե ինչպես են իրականացնելու այդ տեսլականը»,-հայտարարեց Տոնոյանը:

Նրա խոսքով, ԲՀԿ-ի 100 հազարավոր անդամներ այս օրերին միացել են երթերին, այդ թվում պատգամավորները. «ԲՀԿ-ն այո, քաղաքական լուրջ կշիռ ունեցող ուժ է եւ բնականաբար մեր միանալը ծանրակշիռ էր»:

Իվետա Տոնոյանը նկատեց, որ ԲՀԿ-ի միանալը շարժմանը առանցքային նշանակություն ունի հաղթանակի հասնելու հարցում. «Մեր հազարավոր կուսակցականներն են միացել ընդվզման ալիքին: ԲՀԿ-ն այս հաղթանակի գործում մշտապես եղել է ժողովրդի կողքին: Օրեր շարունակ մեր պատգամավորները եղել են ոստիկանության բաժիններում,  որտեղ քաղաքացիների էին բերման ենթարկում: Իսկ մեր վերջին հայտարարությունը այդ ամենի հանգուցալուծումն էր: Մենք մեր ձայնն ենք բարձրացրել նաեւ այն ժամանակ, երբ փորձ էր արվում ԱԺ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկել: Այդ հարցում մեր եւ մասնավորապես Գագիկ Ծառուկյանի արմատական դիրքորոշումն է եղել, որ չպետք է որեւէ դեպքում դա թույլ տալ, պետք է ամեն ինչ անել, որ դա թույլ չտրվի հատուկ նիստի հրավիրումը»,- իր խոսքն ամփոփեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավորը:

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ