News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 15
Տեսնել լրահոսը

Պենտագոնի մամուլի քարտուղար Էրիկ Պահոնն ասել է, որ ԱՄՆ-ն չի ճանաչում սիրիական հակաօդային ուժերի կողմից «Տոմահավկ» հրթիռների հետապնդումը եւ ուսումնասիրման նպատակով դրանց հետագա ուղարկումը Ռուսաստան, այս մասին հայտնում է «Վզգյադ»-ը՝ վկայակոչելով CNBC-ն:

«Սա ռուսական ապատեղեկատվության քարոզարշավի եւս մեկ օրինակ է, որը սկսվել է Ասադի ռեժիմի վայրագություններում իրենց «բարոյական» մասնակցությունից ուշադրությունը շեղելու համար»,-ասել է Պահոնը, փոխանցում է CNBC- ն: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն Ռուսաստանի մոտ հետապնդված «Տոմահավկ»-ների առկայության որեւէ ապացույց չի նկատել: Պենտագոնում նաեւ հայտարարել են, որ Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի կողմից հասցված հարվածներից Դամասկոսում ավերված շինությունների լուսանկարները հերքում են Ռուսաստանի պնդումները:

«Գեներալ Ռուդսկոյի պնդումներն առ այն, որ մեր 105 հրթիռներից միայն 22-ն են հասել թիրախներին, կարելի է հեշտությամբ հերքել: Մենք տրամադրել ենք համացանցում տեղադրված թիրախների լուսանկարները՝ հարվածներից առաջ եւ հետո: Հաշվի առնելով ռուսական պաշտոնական հայտարարություններն անհաղթելի ռուսական  հակահրթիռային պաշտպանության համակարգի մասին, Սիրիայում արդյունքները բավականին համեստ էին»,- հայտարարել է Պահոն:

Ավելի վաղ՝ չորեքշաբթի օրը, ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ, գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկոյը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների եւ Սիրիայի հարցով իր դաշնակիցների կողմից արձակված երկու հրթիռները, որոնք անսարքության պատճառով չէին հասել իրենց թիրախներին, տեղափոխվել են Մոսկվա եւ դրանք այժմ ուսումնասիրվում են փորձագետների կողմից՝ ռուսական զենքի կատարելագործման նպատակով:

ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ Մոսկվայում ցուցադրված դրվագներում երեւում են հակաօդային պաշտպանության միջոցների հարվածների հետքերը:

Պենտագոնը հայտարարել էր Սիրիայում հարձակման ընթացքում բոլոր թիրախների ոչնչացման մասին՝ պնդելով, որ ՀՕՊ-ին չի հաջողվել խոցել եւ ոչ մի հրթիռ: Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունները ուղղակիորեն հերքում էին Պենտագոնի հայտարարությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մերկելն ու Պուտինը կքննարկեն Սիրիան, Ուկրաինան եւ էներգետիկան
Երկու երկրների ղեկավարները կհանդիպեն օգոստոսի 18-ին Բեռլինում...
Ասմա Ասադը, ում մոտ ուռուցքային հիվանդություն են հայտնաբերել, դիմել է սիրիացիներին
Ես ժողովրդի մի մասն եմ, որը ուսուցանեց դիմացկունության, ուժի եւ դժվարություններին դիմակայելու աշխարհին…
Բաշար Ասադի հրամանով Հալեպի դպրոցներից մեկը կանվանվի հայ հերոսի պատվին (ֆոտո)
Երկրի նախագահը եւ առաջին տիկին Ասմա Ասադն այցելել են սիրիական բանակի զոհված հայ զինվոր Գրիգոր Աշնաքելյանի ընտանիքին…
Սիրիայի հարավ-արեւմուտքում ոչնչացվել է ԻՊ վերջին պատվարը. ՌԴ ՊՆ
Ռազմական գործողության արդյունքում Սիրիայի իշխանությունների վերահսկողության տակ է անցել 146 բնակավայր…
Սիրիայի սահմանադրական կոմիտեի հարցով երաշխավոր երկրների հանդիպումը օգտակար է եղել. Դե Միստուրա
Մենք սահմանադրական կոմիտեի ձեւավորման հարցով օգտակար հանդիպում անցկացրինք…
Իսրայելի բանակը սիրիական ինքնաթիռ է խոցել
Patriot երկու հրթիռներ են արձակվել սիրիական «Սուխոյ» կործանիչի ուղղությամբ…
Partner news