News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում իրականացնում է իր պարտավորությունները, այդ թվում՝ Ղարաբաղյան հակամարտության հարցում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Զախարովան ավելի վաղ հաղորդել էր, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը  չորեքշաբթի Մոսկվայում հանդիպում է ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։

«Մենք կապը պահում ենք Երեւանի հետ, այն չի ընդհատվել»,–հայտարարել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ։ Նրա խոսքով՝ երկու երկրների դիվանագետները պետք է մտածեն համատեղ ապագա կառուցելու շուրջ։

«Այն ամենը, ինչ կախված է Ռուսաստանի Դաշնությունից, որ այդ կապերը կերտվեն եւ դեպի ապագա ուղղված լինեն, Ռուսաստանն արել է։ Ես կարծում եմ՝ դրանում անհնար է մեզ նախատել։ Դրանք հարցեր են, որոնք կապված են երկկողմ զարգացումների, տարածաշրջանային խնդիրների հետ, որոնք, ցավոք, իսկական վերք են համապատասխան երկրների `Հայաստանի եւ Ադրբեջանի համար: Մենք կատարել ենք մեր պարտականությունները եւ կելնենք բոլոր այն պարտավորություններից, որոնք ունենք»,–հայտարարել է Զախարովան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
Ամենաշատ