News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Բարդ իրավիճակ է ստեղծվել, եւ ես չեմ հավակնում իրավիճակի մեկնաբանություն ու բացատրություն տամ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 27-ին, ԱԺ-ում լրագրողներին հայտնել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Փոստանջյանը:

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը հորդորել է ժողովրդին մայիսի 1-ին (ԱԺ-ում այդ օրն է տեղի ունենալու վարչապետի ընտրությունը-խմբ) հեղեղել Երեւանի փողոցները, փակել ԱԺ-ն, Բոստանջյանը արձագանքեց. «Ես որպես պատգամավոր չեմ կարող հեղեղել փողոցը, պետք է գամ Ազգային ժողով»:

Հարցին, թե ում օգտին է քվեարկելու այդ օրը, պատգամավորը պատասխանեց. «Ինչպիսի որոշում կայացնի խմբակցությունը»:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման 11 օր տեւած բողոքի ակցիաներից հետո, ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել:

Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլի 25-ին իշխանությունների հետ շարունակելու են բանակցությունները՝ իշխանության անցնցում փոխանցման շուրջ, սակայն ապրիլի 24-ի երեկոյան պարզ դարձավ, որ հանդիպումը չի կայանա: Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ Փաշինյանը միակողմանի նոր պահանջներ է առաջադրել:

Արդեն երեկ՝ ապրիլի 26-ին, Փաշինյանը Կարեն Կարապետյանին կրկին հրավիրել էր ապրիլի 27-ին, ժամը 12-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում՝ սկսելու բանակցությունների երկրորդ փուլը՝ լրատվամիջոցների ներկայությամբ:

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակ Արամ Արարատյաննն այսօր հայտարարել է, որ Կարեն Կարապետյանն անհեռանկարային է համարում Նիկոլ Փաշինյանի հետ «բանակցությունները»՝ մերժելով հանդիպումը:

Միգուցե ես փոշմանել եմ, այո. Ծառուկյանի պատգամավոր փեսան՝ Սերժ Սարգսյանին կողմ քվեարկելու մասին

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ