News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Միգուցե ես փոշմանել եմ, այո: Այս մասին, այսօր՝ ապրիլի 25-ին, ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթի ժամանակ «Ազատության» հետ զրույցում նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի փեսա, ՈՒկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդի Դավիթ Մանուկյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է պատահել, որ մեկ շաբաթ առաջ ԱԺ-ում կողմ է քվեարկել Սերժ Սարգսյանի թեկնածությանը վարչապետի պաշտոնում, իսկ հիմա մասնակցում է Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի դեմ ուղղված երթին:

«Եկեք այս օրը չփչացնենք, ես լրատվամիջոցների համար լրիվ բաց եմ: Հիմա չեմ կարող պատասխանել»,-ասաց նա:

Հարցին, թե չի՞ փոշմանել իր արարծի համար, նա արձագանքեց. «Եթե ժողովրդի մեծամասնության կամքը դա էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տար, ուրեմն էդպես ճիշտ էր: Միգուցե ես փոշմանել եմ, այո»:

«Ծառուկյան» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Վարդան Բոստանջյանը, ով եւս կողմ է քվեարկել Սերժ Սարգսյանին ու այսօր մասնակցում է ընդդիմութայն երթին, ասաց. «Ես համաժողովրդական շարժման կողմնակից եմ, իսկ էն ժամանակ, որ կողմ եմ քվեարկել, միգուցե համարեք, որ սխալ եմ արել: Ես ոչ թե ֆիզիկական անձին եմ կողմ եղել, այլ քվեարկել եմ մեր երկրի անվտանգության, հարաբերական կայունության համար: Տեղի է ունեցել սխալ: Ես ընդունում եմ իմ սխալը»:

Նշենք, որ ապրիլի 17-ին, ԱԺ-ում Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում ընտրելու ժամանակ «Ծառուկյան» խմբակցության 31 պատգամավորներից միայն 12 դեմ քվեարկել Սերժ Սարգսյանին:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման 11 օր տեւած բողոքի ակցիաներից հետո, ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել:

Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլի 25-ին իշխանությունների հետ շարունակելու են բանակցությունները՝ իշխանության անցնցում փոխանցման շուրջ, սակայն ապրիլի 24-ի երեկոյան պարզ դարձավ, որ հանդիպումը չի կայանա: Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ Փաշինյանը միակողմանի նոր պահանջներ է առաջադրել: Փաշինյանն իր հերթին հայտարարել է, որ վերսկսում են բողոքի գործողությունները, քանի որ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի հրաժարականի գնով ուզում է պահպանել իշխանությունը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ