News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Հայաստանի քաղաքացին եւ հայ ժողովուրդը այլեւս երբեք չի պարտվելու, եւ հաղթանակը լինելու է մեր ժողովրդի մշտական ուղեկիցը։ Այդ մասին Գյումրիում ընթացող հանրահավաքում ասել է ընդդիմադիր շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

«Որեւէ կասկած չկա, որ հզոր ժողովուրդը հաղթելու է ղարաբաղյան հակամարտությունը, հաղթելուէ  կոռուպցիային, աղքատությանը, հզոր հաղթանակներ է տանելու տնտեսության բնագավառում, որ հզոր այս ժողովուրդը դադարեցնելու է դեպի արտերկիր իր քայլարշավը եւ սկսելու է մի մեծ երթ աշխարհի բոլոր անկյուններից դեպի իր անզուգական հայրենիքը»,- ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով, շատերը փորձում են օրվա օրակարգը ներկայացնել պրիմիտիվացված ձեւով։ «Շատերին թվում է, թե հարցն այն մասին է, թե ով կզբաղեցնի վարչապետի աթոռը։ Այդպես մտածողները չեն հասկանում ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները։ Այսօր Հայաստանի քաղաքացին ուղղել է իր մեջքը, ամուր կանգնած է ոտքերի վրա, նա վստահ հայացքով նայում է ապագային։ Այսօր ՀՀ քաղաքացիության ինստիտուտը հաղթանակել է։ Այսօր կա մի ճանապարհ՝ ժողովրդի թեկնածուին ՀՀ վարչապետ ընտրելն է։ Եթե ես իմանամ, որ կա որեւէ այլ ճանապարհ, որ չի ջարդելու, չի կոտրելու ՀՀ քաղաքացու հաղթանակը եւ հաղթանակի զգացողությունը, եւ նույն պահին կհրաժարվեմ։ Բայց քաղաքական պատասխանատվությունը ինձ ստիպում է արձանագրել, չկա ուրիշ տարբերակ եւ նրա դե-ֆակտո հաղթանակը պետք է արձանագրվի դե-յուրե մայիսի 1-ին»- նշել է Փաշինյանը։

Նշենք, որ նախօրեին Փաշինյանը հանրահավաքում հայտարարեց, որ ապրիլի 27-ին, ժամը 18.00-ին հանրահավաք են անելու Գյումրիի Վարդանանց հրապարակում. դեպի Գյումրի ավտոերթը կշարժվի ուղիղ ժամը 15.00-ին՝ Աշտարակի խճուղու սկզբնամասից՝ 15-րդ թաղամասի եւ ՊՆ նախկին շենքի միջեւ ընկած հատվածից:

Բացի այդ, ապրիլի 28-ին, ժամը 15.00-ին հանրահավաք է տեղի ունենալու Վանաձորի Արցախ պուրակում. դեպի Վանաձոր ավտոերթը կշարժվի ապրիլի 28-ին, ժամը 12.00-ին Ավանի Հարսնաքարի դիմացի հատվածից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ