News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ուժեղ ընդդիմությունը նշանակում է ուժեղ պետություն։ Այս մասին հայտնել է արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը օտարերկրյա լրագրողների հետ ապրիլի 28-ին կայացած ճեպազրույցի ժամանակ։

Նրա խոսքով՝ իշխանության մենաշնորհումը եւ ուժեղացող ընդդիմության դերի թերագնահատումը դարձան ՀՀԿ-ի գլխավոր սխալները։ «Կարծում եմ՝ մեր՝ ՀՀԿ-ի հիմնական խնդիրը մեկ քաղաքական կուսակցության կողմից քաղաքական իշխանության մենաշնորհման վտանգը չգիտակցելն էր»,-ասել է Հարությունյանը։ «Դա մեր հիմնական սխալն էր, որը մենք խոստովանում ենք»,-հավելել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա համոզմամբ՝ հենց իշխանության մենաշնորհումն էլ դարձավ բողոքի ցույցերի պատճառ։ Հարությունյանը կոչ է արել չկրկնել անցյալի սխալները․ «Մենք չեն կարող մի մենաշնորհից մյուսն անցնել։ Գործընթացը քաղաքական տեսանկյունից հնարավորինս ինքլյուզիվ պիտի լինի, եւ մենք հասկանում ենք, որ սա միակ միջոցն է առաջ շարժվելու համար»,-պարզաբանել է նա։

Իր հերթին Ազգային ժողովի փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը հավելել է, որ իշխանությունը հավանություն չի տալիս ՀՀԿ-ին քաղաքական գործընթացից բացառելու փորձերին։ «Յուրաքանչյուր կուսակցություն պետք է հավասար հնարավորություններ ունենա բանակցություններում: Մենք տեսանք, որ միակողմանի վերջնագիր կար: Եվ կառավարությունում բացատրել են, թե ինչու չեն պատրաստվում քննարկել թեմաները միայն մեկ կողմի հետ»,-շեշտել  է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ