News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Մենք ամբողջ թիմով կքննարկենք, ու մինչեւ քվեարկությունը ՀՀԿ խմբակցության ղեկավարը կհայտարարի խմբակցության որոշումը: Այս մասին, այսօր՝ ԱԺ-ում ՀՀԿ նիստում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Հարցին, թե ՀՀԿ-ն միասնակա՞ն է քվեարկելու, Շարմազանովը պատասխանեց. «Ես առաջ չընկնեմ, մենք պայմանավորվել ենք ամբողջությամբ քննարկել եւ գալ վերջնական հայտարարի: Ինչ որոշում էլ կայացնենք, հիմքում կլինի Արցախի ու ՀՀ անվտանգությունը»:

Հիշեցնենք, որ մինչ այդ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Ելք», «Ծառուկյան» եւ ՀՅԴ խմբակցությունների հետ: Բոլոր այդ խմբակցությունները մայիսի 1-ի ԱԺ հատուկ նիստում պատրաստ են քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին:

Նշենք, որ եթե ԱԺ-ն չհաստատի կառավարության ծրագիրը, ապա արտահերթ ընտրությունները պետք է տեղի ունենան դրանից ոչ շուտ քան 30 եւ ոչ ուշ քան 45 օր հետո: Իսկ եթե ընտրվում է երրորդ տարբերակը, որ կառավարությունը բերում է ծրագիր եւ դնում իր վստահության հարցը, ապա դա կարող է տեղի ունենալ միայն վարչապետի ընտրությունից մեկ տարի հետո:

Հիշեցնենք, որ վարչապետի ընտրության հարցը ԱԺ-ն քննարկելու է մայիսի 1-ի հատուկ նիստում: ՀՀԿ խմբակցությունն արդեն հայտարարել է, որ վարչապետի թեկնածու չի առաջադրելու: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ ՝ եթե խորհրդարանում ներկայացված մյուս 3 քաղաքական ուժերը մեկ թեկնածուով հանդես գան, Հանրապետական խմբակցությունը չի խոչընդոտի, որ մայիսի 1-ին Հայաստանն ունենա վարչապետ։ «Ելք»-ը արդեն թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: ՀՅԴ-ն առաջարկել է բոլոր խմբակցություններին վարչապետի միասնական թեկնածու առաջադրել Նիկոլ Փաշինյանին, իսկ «Ծառուկյան» դաշինքը որոշել է սատարել «ժողովրդի թեկնածուին»:

Նշենք, որ ԱԺ-ում ՀՀԿ-ն ունի 58 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, «Ելք»-ը՝ 9, ՀՅԴ-ն 7 մանդատ: Վարչապետի ընտրության համար անհրաժեշտ է 53 ձայն:

Դուք ապացուցեցիք, որ ՀՀ իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը բխում էր պետական շահերից. Շարմազանով

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ